Բաժիններ՝

Կառավարությունը նախատեսում է արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսում է Հայաստանում արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը

Այս մասին ՀՀ կառավարության նիստում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ մինչ օրս սուպերմարկետներում շրջանառվում են պոլիէթիլենային տոպրակները:

«2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումն առ այն, որ արգելվում է մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը: Կարծում եմ՝ համայնքները որքան հնարավոր է վերահսկողություն իրականացնում են, բայց դա ամբողջական արդյունք չտվեց: Մենք հիմա նախագիծ ունենք, որով պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակի վաճառքն ենք արգելելու, նաև մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը»,-շեշտեց Սիմիդյանը:

Նա հույս հայտնեց, որ նման նախագծերի շնորհիվ կկարողանան լուծել պոլիէթիլենային տոպրակների խնդիրը: «Ակնկալում ենք, որ տեսչական մարմինները վերահսկողություն կիրականացնեն և արդյունք կլինի»,-շեշտեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031