«Այս մարդու քաղաքապետ լինելու ժամանակ, Երևանի քաղաքապետարանը պատերազմի երկրորդ օրը 24 միլիոն դրամով 60 հազար հատ ցախավել է գնել»

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար:

Բանակի վարկաբեկման ևս մեկ փորձ, ևս մեկ անհարգալից քայլ ՊՆ-ի և առհասարակ ԶՈւ-ի նկատմամբ:

Մարդ, ով որևէ աղերս անգամ չունի բանակի, բանակաշինության, ռազմական գործի հետ, մարդ, որ երբեք չի ներկայացել որպես ռազմական հարցերով մասնագետ, մարդ՝ ում կենսագրությունը սկսում է 2014 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, նշանակվել է ՊՆ նախարարի տեղակալ։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

Այս մարդու քաղաքապետ լինելու ժամանակ, Երևանի քաղաքապետարանը պատերազմի երկրորդ օրը 24 միլիոն դրամով 60 հազար հատ ցախավել է գնել:

Անվտանգության լրջագույն խնդիրների, պատերազմական սպառնալիքների, Ադրբեջնի կողմից տեռորիստական մոտեցումների նման պայմաններում,մենք տեսնում ենք նիլոլի «խաղաղության օրակարգը» և այդ կեղծ օրակարգի առաջամարտիկներին՝ հրաչյա սարգսյանի դեմքով։

Ինչպես ՊՆ նախարարին, այնպես էլ ռազմական գործում ոչ մի փորձառություն չունեցող մարդկանց նման պաշտոններ տալով, նպատակ ունեն միայն ու միայն այս ազգին պարտության տանելու, նոր զիջումների գնալու, իրենք իրենց կեղծ հերոսների կոչումներ տան, հետո նույն այդ մարդկանց կալանավորենք, արժեզրկեն, որ ժողովրդավար երկրում բոլորին ՊՆ-ում աշխատելու տեղեր բացի ։

Հ.Գ. Այսպիսին է անվտանգ ու խաղաղ ապագան նիկոլի օրոք»։

Տեսանյութեր

Լրահոս