Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ՝ Բերձորի միջանցքը՝ շրջափակման մեջ պահելով և հումանիտար աղետի առջև կանգնեցնելով Արցախում ապրող 120 հազար հայի։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակելը ֆաշիզմի դրսևորում է:
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Միջազգային դատարանների հետ ընթացիկ իրավական գործընթացների և հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արման Աբովյանը, խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ընդունած հայտարարության մասին՝ նշեց՝ նմանատիպ հայտարարությամբ մի ողջ ազգի հետևողականորեն տանում են դեպի ոչնչացում։
Դեռևս ունենք իրավիճակը փրկելու հնարավորություն. Տիգրան Աբրահամյան
Ստեղծված ճգնաժամային իրավիճակում առաջին անհրաժեշտության պարեն արտադրող ընկերությունները շարունակում են գործել:
Ադրբեջանը 1 գնդակով 2 նապաստակ է խփում՝ հայաթափել Արցախը և հեռացնել խաղաղապահներին. Գառնիկ Դավթյան
Այս պահին ՄԱԿ -ի գրասենյակի մոտ շարունակվում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի` դեռևս առավոտից մեկնարկած անժամկետ նստացույցը։
Բացի այդ, վերլուծությունները ցույց են տալիս, որ Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» իրենց սոցցանցերի էջերում առանձնակի ջանասիրությամբ են տարածում Ալիևների ընտանիքին վերաբերող տեղեկությունները, լուսանկարները, անում են հակահայկական ու հայատյաց գրառումներ, քարոզ։ Բայց գլխավոր հարցն այն է, որ նրանք ապահովում են ադրբեջանական կառավարական քաղաքականությունը։
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը իր գործառույթներ ի շրջանակներում ամենշաբաթյա կտրվածքով իրականացնում է մի շարք լայն սպառման ապրանքատեսակների գների մշտադիտարկումներ, և ներկայումս՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովի կողմից այդ դիտարկումները իրականացվում են ամենօրյա ռեժիմով:
Արցախը հանձնելու փաստաթուղթը ստորագրված է. պատրաստ լինենք նոր էսկալացիայի. Աբրահամ Գասպարյան. ՈՒՂԻՂ
Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով»,- ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:
Արդեն 3-րդ օրն է՝ թշնամին փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան էլ ադրբեջանցիները դադարեցրել են Արցախի գազամատակարարումը, ինչի հետևանքով փակ են դպրոցները, մանկապարտեզները և այլ հաստատություններ։
Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։
Ադրբեջանի տեղեկատվական սադրանքները, Փաշինյանի, ՔՊ-ականների վախերը. Գառնիկ Դավթյան և Սաթիկ Սեյրանյան
168.am-ը մի քանի անգամ գրել է 2020-ի նոյեմբերի 9-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության տարբեր կետերում արված սրբագրումների մասին, մասնավորապես, Լաչինի միջանցքի վերաբերյալ:
«Արցախում իրավիճակը շարունակում է օրեցօր ավելի վատթարանալ, նկատի ունեմ՝ հումանիտար առումով»,- այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արցախում իսկական մասշտաբային մարդասիրական աղետ է։ Արցախի հայությունը մեկուսացած է աշխարհից, զրկված է պարենի և դեղորայքի մատակարարումից, գազից։ Ի՞նչ պիտի աներ այս ֆոնին նորմալ հայաստանյան իշխանությունը, ճիշտ է՝ նույնիսկ ամենածայրահեղ միջոցներով հասներ իր հարյուր-հազարավոր հայրենակիցների փրկությանն ու կենսապահովմանը։ Ի՞նչ է անում Փաշինյանի խունտան՝ հրապարակավ հրաժարվում է Արցախի ժողովրդի արդեն նույնիսկ ոչ թե անվտանգության, այլ կյանքի իրավունքի երաշխավորումից, և Երևանի տաքուկ ամառանոցներից ամեն ինչ անում է՝ կոտրելու, ընկճելու արցախցու կամքը, մղելու նրան անհուսության, անելանելիության։
Բրիտանահայ շոումեն Գև Օրկյանը խոսել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին՝ տեսանյութ հրպարակելով իր ինստագրամյան էջում:
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը ողջունել է միջնորդության ընդունումը Նիդերլանդների խորհրդարանի կողմից:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախը նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիրների առջև:
Մարդկանց տեռորի են ենթարկում, որ Արցախը հայաթափվի…Հետո ի՞նչ ենք անելու. զոհված զինծառայողի հայր
Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ընդունել են Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:
Մոմավառությանը մասնակցում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը
Ավելորդ պրոբլեմ մի սարքեք, տոնածառը չենք վնասելու. Արմեն Աշոտյանը՝ փոխոստիկանապետին
Լաչինի միջանցքի հարցով հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իշխանական պատգամավորները խորհրդարանական ընդդիմությանը դարձյալ հորդորել են գնալ Արցախ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ աշխարհի յուրաքանչյուր անկյունում ապրող հայ այնպես պետք է անի, որպեսզի բոլորը տեսնեն՝ հայը ձեռքերը չի լվացել Արցախից, որ Արցախը հայկական է։
ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին: Լրագրողները մի քանի հարց ուղղեցին նրան՝ Արցախում առկա իրավիճակի, ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման, ռուս խաղաղապահների անելիքների և ստեղծված իրավիճակի հնարավոր ելքերի վերաբերյալ:
Ես չեմ տեսնում մի 2-3-4 քայլ առաջ նայելու ցանկություն. պետք է դիմակայել, պայքարել. Սերժ Սարգսյան