Արտակ Բեգլարյանի նստացույցը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակվում է
Այս պահին ՄԱԿ -ի գրասենյակի մոտ շարունակվում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի` դեռևս առավոտից մեկնարկած անժամկետ նստացույցը։
Այստեղ է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, Հայաստանում Արցախի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Ղազարյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նրանց են միացել մի քանի տասնյակ քաղաքացիներ։
Այս պահին փակցվում են պաստառներ։