«Աշխարհը շարունակում է լռել՝ ադրբեջանցի տականք զինվորների համար երկրորդ ցեղասպանության հնարավորություն ստեղծելով». Գև Օրկյան

Բրիտանահայ շոումեն Գև Օրկյանը խոսել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին՝ տեսանյութ հրպարակելով իր ինստագրամյան էջում:

«Կռիվը շարունակվում է և Ադրբեջանի բարբարոսական գործողությունները շարունակում են վտանգել անմեղ հայերի կյանքերը: Մինչդեռ, աշխարհը լուռ է մնում: Ոչ մի միջազգային մեդիա չի գրում Արցախում ստեղծված իրավիճակի մասին: Հետևաբար, ես ևս մեկ անգամ այստեղ եմ՝ ներկայացնելու ճշմարտությունը, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ադրբեջանի հատուկ ծառայությունները շրջափակել են Արցախ Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ դիրքավորվելով իբրև բնապահպաններ»,-ասում է նա՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախում ստեղծված հումանիտար աղետի վրա:

Նրա խոսքով՝ աշխարհը շարունակում է լռել՝ ադրբեջանցի տականք զինվորների համար երկրորդ ցեղասպանության հնարավորություն ստեղծելով. «Ի՞նչ պետք է անենք, որպեսզի ստանանք նույն աջակցությունը, ինչ Ուկրաինան և Իրանը: Ես բոլոր հայերին կոչ եմ անում կիսվել այս և մյուս տեսանյութերով, աշխարհը պետք է տեսնի, թե Ադրբեջանն ինչ է անում մեր ժողովրդի հետ: Բավական է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս