Փաշինյանն Արցախի ժողովրդին դատապարտել է ցեղասպանության
Արցախում իսկական մասշտաբային մարդասիրական աղետ է։ Արցախի հայությունը մեկուսացած է աշխարհից, զրկված է պարենի և դեղորայքի մատակարարումից, գազից։ Ի՞նչ պիտի աներ այս ֆոնին նորմալ հայաստանյան իշխանությունը, ճիշտ է՝ նույնիսկ ամենածայրահեղ միջոցներով հասներ իր հարյուր-հազարավոր հայրենակիցների փրկությանն ու կենսապահովմանը։ Ի՞նչ է անում Փաշինյանի խունտան՝ հրապարակավ հրաժարվում է Արցախի ժողովրդի արդեն նույնիսկ ոչ թե անվտանգության, այլ կյանքի իրավունքի երաշխավորումից, և Երևանի տաքուկ ամառանոցներից ամեն ինչ անում է՝ կոտրելու, ընկճելու արցախցու կամքը, մղելու նրան անհուսության, անելանելիության։
Արցախի 120 հազար հայությունն այսօր պատանդ է Փաշինյանի անգործության պատճառով։ Պատերազմի, մարդասիրական ճգնաժամի և այլ աղետների դեպքում, որքան էլ սարսափելի է, դեռևս այս անձի ձեռքին է կառավարումը։ Շաբաթներ առաջ հենց ինքն էր ասել, որ Ադրբեջանն Արցախում նոր ցեղասպանություն է նախապատրաստում։ Փաստորեն, նա կարող է առանց մտահոգվելու հետևել, թե ինչպես են իր հայրենակիցներն էթնիկ զտման ենթարկվելու, ավելին՝ իր կուսակիցներին հորդորում է ստորաբար պնդել, թե Հայաստանը գրավ չենք դնելու Արցախի համար, կամ էլ՝ մենք ոչ մի պարտավորություն չունենք, պատասխանատուն միայն ռուս խաղաղապահներն են։ Այս անբարո վարչախմբի թշնամական պնդումների ֆոնին դիմադրելու ֆոներ հնչում են մեկ հայաստանյան ընդդիմությունից, մեկ էլ Արցախից։
Մանրամասները՝ տեսանյութում