Այս շենքը բռնազավթած բորենիների ոհմակն ամեն ինչ արել է, որ այս օրերը մոտենան. Նարեկ Սամսոնյան

Լաչինի միջանցքի հարցով հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իշխանական պատգամավորները խորհրդարանական ընդդիմությանը դարձյալ հորդորել են գնալ Արցախ:

Կառավարության դիմաց կազմակերպված հանրահավաքի ժամանակ քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը հիշեցրել է իշխանության ներկայացուցիչներին, թե ինչպես էր ամիսներ առաջ արգելվել ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ:

«Ասում են՝ դե, ընդդիմությունը սիրում է Արցախը, թող գնան այնտեղ, ի՞նչ գործ ունեն այստեղ: Երբ ընդդիմությունը ուզում էր գնալ Արցախ, պատգամավորական խմբակցությունները, բորենիների ոհմակի ներկայացուցիչներ, ձեր հրահանգով այդ մարդկանց ճանապարհը փակել էին, և նրանք  չկարողացան մուտք գործել Արցախ»,- նշել է Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների մուտքն  Արցախի Հանրապետություն արգելվել էր, նրանք չէին կարողացել անցնել Արցախի Աղավնո գյուղի մոտ տեղակայված անցակետը: Այսինքն,  ռուս խաղաղապահներն արգելել էին ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել Արցախ՝ իրենց ձեռքի տակ ունենալով հատուկ ցուցակ, ինչը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն էր, հատկապես, երբ դրանից առաջ  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին քաղաքական բոյկոտի մասին` նշելով, որ մեկնում են Արցախ:

 

Տեսանյութեր

Լրահոս