Ըստ Display Supply Chain Consultants-ի վերլուծաբան Ռոս Յանգի, Apple-ը, հավանաբար, հետաձգել է ծալվող iPhone-ի թողարկումը մինչև 2025 թվականը, և փոխարենը՝ աշխատում է ծալովի էկրանով նոութբուքի վրա:
Այս անգամ մտավորականները չեն հաց կիսում, այս անգամ Զինվորի տանը և Հանրապետական վերականգնողական կենտրոնում բուժում ստացող Արցախյան երեք պատերազմների մասնակիցներն են հաց կիսում: Հիմա էս տղերքը ի՞նչ են FB անողոք գվարդիա ջան, հարձակվելու ե՞ք, թե չէ, կուտը նորից ուտելու ե՞ք, թե՞ չէ, մեջքով լուսանկարի ֆլեշմոբ անելու ե՞ք, թե չէ:
Փառք ու պատիվ Հայաստանին ու Իրանին, մեր երկու ազգերին, մեր անջնջելի ու անհափշտակելի պատմությանն ու քաղաքակրթությանը»:
Մոսկվայի և Բաքվի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը կարող է հավելյալ հնարավորություններ ստեղծել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համար: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Բանակի վերջնականապես կազմաքանդմանն են նաև գնալու՝ հանուն պաշտոնների պահպանման՝ բոլոր տապալումների մեղքը բարդելով նախկինների վրա. այդ դեպքում հարց է առաջանում, բա եթե դուք նախկինից ոչնչով չեք տարբերվում, ընդհակառակը՝ ավելի վատն եք, բա ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք, եկաք իշխանության. եկաք, որ Արցախը հանձնե՞ք, թե՞ 4000 տղերքի գլուխն ուտեք»,- ասաց Սաղաթելյանը։
Խոսքը Xenomorph չարամիտ ծրագրի մասին է, որը թաքնվում է անվնաս թվացող Fast Cleaner հիշողության մաքրման հավելվածում։ Վնասակար ծրագրակազմը հայտնաբերվել է ThreatFabric-ի փորձագետների կողմից. այս մասին ասվում է ընկերության կայքում։
Աշխարհը կառավարվում է պոպուլիզմով: Հայաստանը ևս բացառություն չէ: Պոպուլիստական հայտարարությունների պակաս չկա ոչ մի ոլորտում՝ առողջապահությունից մինչև պաշտպանություն ու անվտանգություն: Իշխանափոխությունից հետո հենց պոպուլիզմն աստիճանաբար նվազեցրեց հասարակության վստահությունը բանակի հանդեպ, խարխլեց դրա հիմքերը:
Եվրամիության անդամ երկրների ու կառավարության ղեկավարները փետրվարի 24-ին արտահերթ գագաթնաժողով կգումարեն՝ կապված Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հետ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին ուղղված նամակում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Օքան Գայթանջըօղլուն հայտարարել է, որ երկիրը գնում է դեպի պարենային ճգնաժամ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Խորհրդի նիստին քննարկվել են նաեւ ներքաղաքական իրավիճակը, վերջին տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները, որոնց առնչությամբ Սերժ Սարգսյանը պատասխանել է կուսակիցներին հուզող հարցերին։
«Բաժանիր, որ տիրես» սկզբունքը հին է մարդկության չափ, թեև տարբեր հեղինակների կողմից վերագրվում է տարբեր սկզբնաղբյուրների, թեև, անկախ նրանից՝ ով է առաջին անգամ բարձրաձայնել կամ կիրառել այն, դրա էությունը չի փոխվում։ Բայց եթե Հռոմում կամ միջնադարյան Եվրոպայում այն վերաբերում էր հիմնականում իշխանության բաժանմանը՝ ամբողջական իշխանության նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, ապա ժամանակակից աշխարհում կիրառելի է նաև լայն զանգվածների, հասարակության նկատմամբ։ Հենց այս սկզբունքով էլ առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը։
Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը զեկուցել է, որ 2021թ. մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 16438 դեպք՝ նախորդ տարվա 13892 դեպքի փոխարեն, այսինքն՝ դեպքերը աճել են 2546-ով կամ 18.3 % – ով: Բացահայտումը կազմել է 51.6%՝ նախորդ տարվա 50.4% – ի դիմաց:
Հակիրճ մտորումներ մտահոգիչ զարգացումների առիթով
Համապատասխան հրամանագիրը, որը ենթակա է խորհրդարանում քննարկման, փետրվարի 23-ին հրապարակվել է Ուկրաինայի Ռադայի կայքում:
Թուրքական լրատվամիջոցները և քաղաքական շրջանակները շարունակում են քննարկել Դոնբասի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման մասին Ռուսաստանի ընդունած որոշումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանն ու Ալիևը վերահաստատել են երկկողմ հարաբերություններում ու տարածաշրջանային հարցերում համատեղ հանդես գալու պատրաստակամությունը:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավարտվում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի (Arman Tatoyan) պաշտոնավարման ժամկետը։ Շնորհակալություն հայտնել նրան իր պաշտոնավարման ողջ ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ներդրած անգնահատելի ջանքերի համար, թերևս նվազագույնն է։ Արման Թաթոյանն իր պաշտոնավարման մեկնարկից […]
«28 կմ երկարությամբ այս ճանապարհը կմիացնի Լաչինի շրջանի (Քաշաթաղ.- Մ.Պ.) 6 գյուղերը։ Արդեն կառուցվել է 17 կմ երկարությամբ հատվածն ու կամուրջ Հակարի գետի վրայով։ Ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը:
Սա նշանակում է, որ փաստացի վերոգրյալ միջնորդության քննարկումը կրել է ձևական բնույթ, և ԲԴԽ-ն միջնորդության քննության փուլում արդեն իսկ որոշումը կայացրած է եղել…»։
Լուսանկարները, որոնք արվել են դեպքի վայրից, բայց այդքան էլ հաջողված չեն ստացվել, խոշորացնելու դեպքում՝ կկարողանաք տեսնել թուրքիայի ոտքերի տակ ինքնակամ թավալ եկող «թիմ լիդերի» տարփալի ժպիտը, որից էլ, վստահաբար, կկռահեք նրա անուն-ազգանունը:
Փետրվարի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից մեկնել է Սենեգալ՝ աֆրիկյան երկրներ կատարած այցի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Որևէ մեկն իրավունք չունի բերման ենթարկել լրագրողին մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում, եթե վերջինս չի խոչընդոտել ոստիկանների աշխատանքին: Ակնհայտ է, որ միայնակ, հեռախոսով բողոքի ակցիա լուսաբանող լրագրողը որևէ տեսական հնարավորություն անգամ չուներ խոչընդոտելու տասնյակ կարմիր բերետավորների աշխատանքը:
Նշվում է, որ հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում շեշտվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք:
Երևանն ու Մոսկվան տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձր և բարձրագույն, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ անվտանգության երաշխավորված պայմաններում մեր երկրների զարգացման։
Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի կարևորությունն առավել ակներև դրսևորվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ. ընթացքում Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 56,044 գործարք, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 21.42%-ով կամ 9885 գործարքով։ Մասնավորապես, Երևանում անշարժ գույքի իրականացված առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 17,602։
Փետրվարի 23-ին` ժամը 13։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Բարձրագույն դատական խորհուրդը, որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմին, քաղաքական գործիչներին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց և իրավաբանական համայնքի ներկայացուցիչներին բազմիցս կոչ է արել դատական իշխանության վերաբերյալ իրենց հանրային հայտարարություններում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն ու հավասարակշռվածություն՝ բացառելու համար նրանց գնահատողական խոսքում վիրավորական, հեղինակազրկող կամ նսեմացնող որևէ արտահայտություն։
Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Սամվել Հայրապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով Հայաստանում լրտեսական ցանցի բացահայտումից՝ նշեց, որ դրա վերաբերյալ ԱԱԾ մամուլի կենտրոնը տեղեկատվություն տրամադրել է, և նկատի ունենալով գործի կարևորությունն ու նախաքննության գաղտնիությունը՝ այլ տեղեկություն չի կարող ասել։