Ուկրաինայի հարցով փետրվարի 24-ին ԵՄ արտակարգ նիստ կգումարվի

Եվրամիության անդամ երկրների ու կառավարության ղեկավարները փետրվարի 24-ին արտահերթ գագաթնաժողով կգումարեն՝ կապված Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հետ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին ուղղված նամակում:

«Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դրանք նաև խաթարում են եվրոպական անվտանգությունը:Կարևոր է, որ մենք նախկինի պես լինենք միասնական ու վճռական և համատեղ հստակեցնենք մեր հավաքական մոտեցումն ու գործողությունները: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ձեզ հրավիրել փետրվարի 24-ին Բրյուսելում կայանալիք Եվրախորհրդի հատուկ նիստին»,- ասվում է նամակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28