Այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով 168.am-ի հարցին, թե՝ որ պայմաններում է հնարավոր խոսել խաղաղության դարաշրջանի մասին, արձանագրեց, որ խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց այն չի լինում միայն մի կողմի հաշվին:
Կհաջողվի՞ Ադրբեջանին դուրս գալ Թուրքիայի ազդեցությունից՝ ժամանակը ցույց կտա. Արթուր Ղազինյան։
Մարդու իրավունքների պաշտպանի ամփոփիչ ասուլիսում 168.am-ը Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ հաճախ իշխանական շրջանակներն իրենց են վերագրում իր՝ մինչև լիազորությունների ավարտը պաշտոնավարելու դրվագը, և այն հանգամանքին, որ այս ընթացքում ականատես ենք եղել ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնելու փորձերին:
ԱԳՆ-ի շտապողականությունն ինձ համար անընկալելի է. Հայկ Մամիջանյան:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի լիազորություններն այսօր ավարտվում են, լրագրողների հետ կայացած ամփոփիչ ասուլիսում, ի թիվս ոլորտին առնչվող այլ հարցերի, անդրադարձավ նաև դատաիրավական ոլորտի խնդիրներին:
Արցախի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա. Աննա Գրիգորյան:
Ես, իհարկե, տեսել եմ այդ հարցազրույցը: Նախ տեսնենք՝ ինչ բառապաշարով է արդարադատության նախարարը խոսում իր հարցազրույցներում: Երկրում անհանդուրժողականությունն ավելացնող, պոպուլիստական բառապաշարով է խոսում: Անգամ ծանր վիրավորանքի հատկանիշներ կան:
Վաղը գնալու են թուրքերի հետ ոչ թե բանակցելու, այլ բանակցության իմիտացիա ստեղծելու համար.Արթուր Խաչատրյան։
Կարուձև է, ի՞նչ է. դրել քարտեզներն են ձևում. Արման Թաթոյան:
Եթե ՌԴ-ն ու Ադրբեջանը դաշնակցային պայմանագիր են ստորագրում՝ դեռ չի նշանակում, որ դարձան դաշնակիցներԼ
Երբ աշխարհի հզորները հավաքվել էին Պեկինում, Նիկոլը Բաղրամյանում խորոված էր ուտում. Արթուր Խաչատրյան:
Կառավարության ասյօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նկատվում է COVID-ի իրավիճակի որոշակի կայունացում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր հերթին՝ ասաց, որ վերջին շաբաթների տենդենցը հուշում է, որ գնում ենք կայուն նվազման։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Պուտին-Ալիև հանդիպմանը և ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, որ իրենց օրակարգում չկա Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարց։
Հայաստանում փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417 հազար 456 դեպք, որից 395 հազար 700-ը`առողջացած, 8378-ը` մահվան ելքով:
Քվեարկության է դրվել մեկ փաստաթուղթ, որը մինչև այժմ հրապարակված չէ. Արթուր Ղազինյան։
Ուկրանիայի շուրջ իրադրության հետ կապված վերջին իրադարձությունները, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերը, լուրջ անհանգստւթյուն են առաջացնում: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որն այդ պատճառով կրճատել է իր արտասահմանյան ուղեւորությունը։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ Եվրանեստի ԽՎ նիստի մասին. ՈւՂԻՂ։
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով:
Նախքան Հայաստանի տնտեսության որոշ հատվածների ամբողջությամբ կործանումը, Հայաստանի կառավարությունը պետք է մաքսատուրքեր սահմանի ներկրվող թուրքական ապրանքների վրա՝ Հայաստանի խոցելի արտադրողներին պաշտպանելու համար։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի 6-ամյա պաշտոնավարման ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ։
Հայաստանի օրակարգում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարց չկա:
Ուկրանիայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր է, եթե Կիեւն օպերատիվ կերպով ձեռնարկի Դոնբասի հանրապետությունների լայն ինքնավարության ճանաչման միջոցներ՝ Մինսկի համաձայնություններին համապատասխան: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ֆրանսիացի եվրախորհրդարանական, Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի անդամ Էրվե Ժյուվենը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվության մասին:
Իսրայելը «երկիր – երկիր» դասի հրթիռների կիրառմամբ գրոհ է իրականացրել Սիրիայի Էլ Քունեյթրայի նահանգի շրջակայքում: Փետրվարի 23-ին այդ մասին հաղորդել է SANA լրատվական գործակալությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
44-օրյա պատերազմից հետո արցախցի բազմազավակ ընտանիքը ապաստան է գտել Գորիսի Ներքին Խնձորեսկ գյուղում։ Ապրում է մի փոքրիկ տնակում։ Մեծ ընտանիքը շուտով կհամալրվի: Մտածում են՝ ինչպես պիտի ապրեն այդ տնակում, բացի դրանից՝ ֆինանսական խնդիրներ ունեն։ Անուշ Միրզոյանն է այցելել նրանց։
ՀՀԿ փոխնախագահը նաև մտահոգություն է հայտնում, թե եթե Ուկրաինայում «այդ դոմինոն փլվեց, հաջորդ ֆրոնտը Հարավային Կովկասն է»։
Ինչպես «Քայզեր» հիմնադրամի ներկայացուցիչ Նիմիթա Փանչելն է ասում՝ «Մինչեւ համաճարակը, յուրաքանչյուր տասը մեծահասակներից մեկն էր ցույց տալիս անհանգստության և դեպրեսիվ խանգարման ախտանշաններ: Մեր վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ 10 չափահասից արդեն մոտ 3-ն ունեն նման ախտանշաններ»:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 12 հազար 101-ով: Մահացել է 45 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 565 հազար 769 դեպք: