Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, մասնավորապես հարաբերությունները Հայաստանի հետ ու ռուս-ուկրաինական ճգնաժամը»,- ասվում է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Էրդողանն ու Ալիևը վերահաստատել են երկկողմ հարաբերություններում ու տարածաշրջանային հարցերում համատեղ հանդես գալու պատրաստակամությունը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28