
Ի՞նչ են խոսում Թուրքիայի քաղաքական շրջանակները Լուգանսկի ու Դոնբասի վերաբերյալ ՌԴ-ի որոշման մասին

Թուրքական լրատվամիջոցները և քաղաքական շրջանակները շարունակում են քննարկել Դոնբասի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման մասին Ռուսաստանի ընդունած որոշումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բացի Թուրքիայի նախագահից և ԱԳՆ-ից, ՌԴ-ի որոշմանն արձագանքել են նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները:
Մասնավորապես Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին նշել է, որ այս որոշմամբ Ռուսաստանն ավելի է սրել իրավիճակը: Ըստ նրա՝ Ռուսաստանը սրանով «կրակի վրա յուղ լցրեց»:
Արձագանքել է նաև Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար» (ԺՀԿ-CHP) Քեմալ Քըլըչդարօլղուն: Նա, նշելով, որ պատերազմը ոչ մի օգուտ չի բերի տարածաշրջանին, ասել է. «Այսօր ամբողջ աշխարն է հետևում Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամին: Մենք չենք ցանկանում պատերազմ մեր տարածաշրջանում: Տարածաշրջանում պատերազմը մեծ վնաս է հասցնելու Թուրքիային»:
Իսկ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Բյուլենթ Թուրանն ասել է․ «Պետք է հարգանք ցուցաբերվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ»: