Հունաստանի կառավարության` Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Մոդերնա» ընկերության 35 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութի ուղեբեռը հասել է Հայաստան:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը թվիթերում գրել է, որ Ուկրաինայում իրավիճակը ՆԱՏՕ-ի սադրանքների հետեւանքն է եւ կոչ է արել կենտրոնանալ հարցի քաղաքական եւ ժողովրդավարական լուծումների վրա։
Անկարան մերժում և անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերաբերեն ռազմական եւ տնտեսական ոլորտներին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ռուսաստանը սկսելու է ավելի կոշտ քաղաքականություն վարել իր անմիջական հարևանությամբ, էականորեն սահմանափակելու է իրենից անմիջական կախվածության մեջ գտնվող երկրների արտաքին քաղաքական գործիքակազմը, չի բացառվում ռազմա-քաղաքական միջամտությունը՝ ոչ ցանկալի «ռեժիմների» դեմ․․․
Խարկովի մոտ ծանր մարտեր են ընթանում: Ուկրաինացի զինվորականները հետ են մղել տնակային գրոհը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեկսեյ Արեստովիչը:
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ճեղքել են պետական սահմանը Կիևի մարզի հատվածից:
Կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելով:
Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան և այնտեղ նրանց տեղակայելու ուղղությամբ ծրագրեր չկան:
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր հրամանագրեր է ստորագրել նոր նշանակումների մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողության մասին: Նա նշել է, որ Թուրքիան մերժում է այս գործողությունը՝ այն որակելով որպես միջազգային իրավունքին հակասող քայլր, խաղաղությանը և կայունությանը հասցված ծանր հարված:
Իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը վերանվանվել է պրոֆեսոր Աիդա Իսկոյանի անվամբ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի բացակայության մասին։
Իշխանությունները պատրաստվում են բանակի կառավարման հարցում ընդլայնել վարչապետի և Անվտանգության խորհրդի լիազորությունները: Իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը սահմանել՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Արդեն շրջանառության մեջ է դրվել «Պաշտպանության մասին» և կից օրենքներում փոփոխությունների նախագիծը:
Այսօր խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի և Մարինա Կալյուրանդայի մամուլի ասուլիսից հետո լրագրողները ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին խնդրեցին պատասխանել մի քանի հարցի, սակայն նա ասաց, որ կխոսի միայն Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և կպատասխանի մեկ հարցի, այլ հարցերի չի կարող պատասխանել։
Եվրամիության երկրների ղեկավարները G7-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ բանակցություններ կվարեն, որպեսզի քննարկեն Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը: Ինչպես հաղորդվում է Եվրամիության՝ փետրվարի 24-ին հրապարակված հայտարարության մեջ, բանակացությունները կկայանան մոտ ժամանակներս։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալլասին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Եվրամիությունը Հայաստանից ակնկալո՞ւմ է դատապարտում՝ ուղղված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի քայլերին։ Այս հարցն այսօր խորհրդարանում լրագրողներն ուղղեցին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդային։
Վիեննայում փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանով Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
Մեկ անձից գնումների ծավալի սահմանափակումը օգուտ չի բերելու. դրան համաձայն չենք. փոխնախարար
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետը ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել ու հայտնել, որ ռուս զինվորներ են գերեվարվել։
Մեկ անձից գնումների 97 %-ի պատճառն այն է, որ այլընտրանք չի եղել. Բաբկեն Թունյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի արտահերթ գագաթնաժողով գումարել: Փետրվարի 24-ին այդ մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
2017 թ. ունեցել ենք մեկ անձից գնման 50 դեպք, 2021 թ.՝ 244. Վահե Հակոբյան
Կառավարությունը դեմ է մեկ անձից գնումները սահմանափակող նախագծին
Ազովի ծովում երկու քաղաքացիական բեռնանավ հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների ներքո: Այդ մասի հաղորդել են Կրասնոդարի երկրամասի հարցերով Ռուսաստանի սահմանապահ ծառայության վարչությունում:
«Հայաստանում տեղի է ունենում նույն այն գործընթացը, ինչ Ադրբեջանում էր տեղի ունենում, երբ Ադրբեջանը պարտված կողմ էր, և ՀՀ պատվիրակները գնում էին Բաքու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Եվրանեսթի ադրբեջանցի պատվիրակների հայաստանյան «ընդունելությանը»՝ նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանով Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից։
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանով Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։