ՌԴ և Ադրբեջանի միջև հռչակագիրը հավելյալ հնարավորություններ կստեղծի եռակողմ հայտարարության կյանքի կոչման համար. Վահան Հունանյան

Մոսկվայի և Բաքվի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը կարող է հավելյալ հնարավորություններ ստեղծել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համար: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Հուսով ենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը կստեղծի հավելյալ հնարավորություններ՝ կյանքի կոչելու Հայաստանի. Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված հայտարարությունների կետերը և կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը»,- ասել է Հունանյանը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները հիմնված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ «Մեր համագործակցությունը պայմանավորված չէ այլ երկրների հետ հարաբերություններով, եթե մյուս կողմերը դրանք չեն զարգացնում ի վնաս Հայաստանի և Ռուսաստանի միության»,- պարզաբանել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28