
«Մտածեք, թե ինչ աստիճանի քաղաքական ու դիվանագիտական անունակության մարմնավորման է վերածվել «Նոր Հայաստանը»». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բա նախագահականում էլի սեղան են գցել, էլի հյուրասիրություն են կազմակերպել: Այս անգամ մտավորականները չեն հաց կիսում, այս անգամ Զինվորի տանը և Հանրապետական վերականգնողական կենտրոնում բուժում ստացող Արցախյան երեք պատերազմների մասնակիցներն են հաց կիսում: Հիմա էս տղերքը ի՞նչ են FB անողոք գվարդիա ջան, հարձակվելու ե՞ք, թե չէ, կուտը նորից ուտելու ե՞ք, թե՞ չէ, մեջքով լուսանկարի ֆլեշմոբ անելու ե՞ք, թե չէ:
Երեկ ամբողջ օրը երկու ադրբեջանցիների ուտել-չուտելու կուտը ավելի հարմար պայքարի թեմա էր չէ՞, քան մտածելը, թե այնուամենայնիվ ոնց ստացվեց, որ քո դաշնակիցը դարձավ նաև քո թշնամու դաշնակիցը: Մտածելու եք, որ երեկ հենց Երևանում՝ ԵՎՐԱՆԵՍՏ -ի ԽՎ բյուրոյի կողմից է ընդունվել բարեկամ դաշնակցի նկատմամբ ամենախիստ հայտարարություններից մեկը, որում կա Ռուսաստանի անողոք դատապարտում Լուգանսկից և Դոնեցկից սկսած Աբխազիա Օսեթիա և Մերձդնեստրով շարունակած և Ռուսաստանի դեմ համախմբվելու կոչերով վերջացրած:
Հայտարարության մեջ չկա Արցախ, չկա Ղարաբաղյան հիմնախնդիր, չկա ոչինչ մեր մասին: Մտածեք, թե ինչ աստիճանի քաղաքական ու դիվանագիտական անունակության մարմնավորման է վերածվել «Նոր Հայաստանը»»: