
«Այս պահին մենք չունենք նման տեղեկատվություն, որ լրտեսական ցանցում քաղաքական դեմքեր կան». ԱԱԾ փոխտնօրեն

Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Սամվել Հայրապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով Հայաստանում լրտեսական ցանցի բացահայտումից՝ նշեց, որ դրա վերաբերյալ ԱԱԾ մամուլի կենտրոնը տեղեկատվություն տրամադրել է, և նկատի ունենալով գործի կարևորությունն ու նախաքննության գաղտնիությունը՝ այլ տեղեկություն չի կարող ասել։
«Այս պահին մենք չունենք նման տեղեկատվություն, որ լրտեսական ցանցում քաղաքական դեմքեր կան։
Եթե արդեն ընթանում է քննություն, քննչական մարմինը, տվյալ դեպքում՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, անհրաժեշտ չափով տեղեկատվությունը կտրամադրեն»,- նշեց Սամվել Հայրապետյանը՝ ընդգծելով, որ կողմնակից չէ ոտքի վրա հարցազրույցներ տալուն։