ՌԴ-ի հետ հարաբերությունները դաշնակցային մակարդակի բարձրացրած Ադրբեջանն իր ենթակայության տակ գտնվող քարոզչամիջոցներով հակառուսական բնույթի արշավ է ծավալում։
Փետրվարի 26-ին, ժամը 03:45-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում այրվում է ավտոտնակ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե տեղեկություն չունի հնարավոր զոհերի եւ վիրավորների մասին։ Բայց՝ մի հատ լավատեսական նոտա տալիս է՝ որ բան իմանան՝ մեզ կտեղեկացնեն։
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ Քաբուլում եւ նրան հարող նահանգներում սկսում է քրեական հանցագործներից զտում։
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:
Շվեդիայում կոչ են արել Ռուսաստանին թույլ չտալ 2022թ․-ին մասնակցել «Եվրատեսիլին», հայտնում է Eurovix-ը։
Փետրվարի 25-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ պարանոցի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա տղամարդ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7482 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ծաղկաձորի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որոնք իրացրին Հրազդանի գործընկերների հետ:
Ձուն հարել հալեցրած կարագի, թանի և շաքարավազի հետ: Ավելացնել ալյուրին և լավ խառնել:
Ըստ Verge-ի՝ փետրվարի վերջին Google-ը մեղմացրել է ԱՄՆ-ի գրասենյակներում աշխատողների աշխատանքի անվտանգության արձանագրությունների պահանջները։ Այժմ պատվաստման պարտադիր պահանջ չկա։ Նաև պատվաստումների բացակայությունն այլևս մերժման պատճառ չէ ընկերության նոր աշխատակիցներին աշխատանքի ընդունելուց։
1. Այդքան էլ կարևոր չէ, թե օրվա որ ժամին եք սնունդ ընդունում: Շատ ավելի կարևոր է, թե ինչ մթերքներից է կազմված Ձեր սննդակարգը, և, թե որքան եք շարժվում օրվա մեջ: Սակայն, այնուամենայնիվ, ընթրեք քնելուց 3 ժամ առաջ:
Ռուսաստանի միլիարդատերերը հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, շուկայի փլուզումից հետո միագումար կորցրել են 39 միլիարդ դոլար. ամենից շատ կրճատվել է «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովի կարողությունը: Այդ մասին հաղորդել է Forbes-ը:
Տնտեսական իրավիճակը մեր երկրում առանց այն էլ մի բան չէր, հիմա էլ նոր ռիսկեր են առաջացել արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով։ Դրանց հնարավոր ազդեցություններից Հայաստանին հազիվ թե հաջողվի խուսափել։ Կորուստները կլինեն՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի, ինչպես՝ տնտեսության, այնպես էլ՝ ֆինանսական հատվածում։
Մոնրեալի (Կանադա) ՄաքԳիլ համալսարանի գիտնականները մշակել են նոր միջոց Մարս տիեզերական սարքեր տեղափոխելու համար՝ օգտագործելով լազերային-ջերմային շարժիչը՝ տիեզերանավերը Մարս հասցնելու նոր միջոց: Լազերային-ջերմային շարժիչ համակարգը կկարողանա տիեզերանավը արագացնել մինչև 17 կմվ արագություն։ Արդյունքում այն Լուսին կհասնի մոտ ութ ժամում, Մարս՝ մեկուկես ամսից։
Փետրվարի 22-ին ոստիկանություն զանգած Ճամբարակ քաղաքի բնակիչը հայտնել էր, որ բնակարան վերադառնալիս հայտնաբերել է իրերը խառնված:
Ուրբաթ օրը առեւտրային նստաշրջանի ընթացքում բիթքոինը թանկացել է 10,53 տոկոսով՝ կազմելով մինչեւ 38,84 դոլար: Այս մասին են վկայում Coindesk հարթակի տվյալները։
«Տարբեր ռազմական փորձագետներ, նույնիսկ արևմտյան, երեկ էին ասում, որ 96 ժամում Կիևը կվերցնեն ռուսական զորքերը: Միակ բանը, որ որոշ չափով խոչընդոտում է ռուսական բանակին, այն է, որ դեռ հրաման ու ցանկություն չկա տոտալ պատերազմ վարելու՝ ոչնչացնելով ուկրաինական բանակի ամբողջ անձնակազմը: Ռուսական զորքը աշխատում է, որ հնարավորինս քիչ զոհեր լինեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Այն վարորդները, ովքեր նախկինում վթարներ են ունեցել, իրենց դեպքում գների բարձրացում է եղել: Դասերի հաշվարկներն ու փոփոխություններն այնպես է կատարվել, որ շատ մեծ շեղումներ չլինեն: Տարբեր խմբերի համար մոտավորապես 1500-15.000 դրամի թանկացում է եղել: Բոնուս-Մալուս համակարգի փոփոխություն էլ է կատարվել՝ բարելավման որոշակի նորմերով: Բարելավում է եղել տաքսի ծառայություններ, ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում: Մինչև 10-րդ դաս գտնվող վարորդներինը 3000 դրամով չի թանկանում, դրանից բարձր գտնվողների դեպքում նոր թանկանում է:
Գիտեմ, հիմա էլ, ինչպես պատերազմի ժամանակ, կան խելապակասներ,որոնց կարծիքով թուրքերը թիրախավորում են հենց մեր ռեպորտաժների տեղանքը , հենց մեր հերոսներին….»
«Ես իմ կյանքում ոչ մի օր չեմ աշխատել։ Դա մաքուր զվարճանք էր»,- ասել է Էդիսոնը: Եվ դա նրա հաջողության պատճառներից մեկն էր։ Նրա համար գյուտը դարձավ իսկական կիրք, որը նրան համաշխարհային համբավ բերեց։
«Հյուսիսային հոսք 2» գազատարը շահագործման չի հանձնվի առաջիկա ամիսներին կամ տարիներին: Այդ կարծիքը հայտնել է Գերմանիայի Քրիստոնեա-Դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։
« Սահմանապահները շարունակում են Սև ծովում հսկել Ուկրաինայի սահմանները»,- Ուկրաինայի ՆԳՆ-ի «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է Դենիսենկոն:
Ավելի վաղ, «CNN» հեռուստաալիքը Զելենսկու կողմից Կիևը լքելու մասին տեղեկություն էր տարածել:
2022թ. փետրվարի 23-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր՝ կազմված 43 հոդվածից: Հռչակագրի 11-րդ կետը նախատեսում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն զսպում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։
Հաղորդագրության մեջ նշված է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ ՌԴ-ի մասնակցությունը «Եվրատեսիլին» վնաս կհասցնի մրցույթի հեղինակությանը:
Պետական գնումների ոլորտը միշտ էլ համարվել է ամենառիսկայիններից մեկը։ Հատկապես վերջին տարիներին ավելացել են մեկ անձից կատարվող պետական գնումները։ Գնման պայմանագրերի արժեքի գրեթե 45 տոկոսը բաժին է ընկել մեկ անձից կատարված գնումներին։ Դրանք երբեմն հրատապ գնումներն են, կամ, եթե պայմանավորված են մրցակցության բացակայությամբ։ Իսկ մրցակցության բացակայությունն էլ իր հերթին՝ կազմակերպությունների մենաշնորհային դիրք զբաղեցնելու հետևանք է։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով այս հանդիպմանը և դրա վերաբերյալ տարածված գրեթե ոչինչ չասող տեղեկատվությանը՝ նկատեց՝ պարզ է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակում։
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Համարել, որ տնտեսական պատժամիջոցները կոլապսի են բերելու Ռուսաստանը՝ նույնն է, ինչ ընդունել Եգոր Գայդարի այն դրույթը, որ ԽՍՀՄ փլուզման պատճառը 1980-ականների վերջում նավթի գնի կտրուկ անկումն էր՝ պայմանավորված ԱՄՆ ու Սաուդյան Արաբիայի սինխրոն քայլերով (տես Е. Гайдар ”Гибель империи”, 2006): Իհարկե, նավթային գործոնը կարևոր էր, սակայն ոչ ճակատագրական:
Շարունակում է աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն։ 2021 թվականին մեր երկիր է ներկրվել 6645 տրանսպորտային միջոց։