Բաժիններ՝

Համաքաղաքացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Փետրվարի 25-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ պարանոցի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա տղամարդ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 00.10-ի սահմաններում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում 57-ամյա տղամարդու «Միցուբիշի» մակնիշի մեքենայում վիճաբանություն է եղել նրա և 44-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում 44-ամյա տղամարդը դանակահարել է 57-ամյա համաքաղաքացուն:

Ժամը 02.05-ին 44-ամյա մասիսցին բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է, որ ինքն է դանակահարել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28