Բաժիններ՝

ԵՀՄ-ն արգելել է Ռուսաստանին մասնակցել 2022-ի «Եվրատեսիլ» մրցույթին

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանից ոչ մի երգիչ չի մասնակցի «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին: Այս մասին հայտարարություն է տարածել «Եվրատեսիլի» կայքէջը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ ՌԴ-ի մասնակցությունը «Եվրատեսիլին» վնաս կհասցնի մրցույթի հեղինակությանը:

«Մենք նախկինի պես հավատարիմ ենք մշակութային մրցույթի արժեքների պաշտպանությանը, որը նպաստում է միջազգային փոխանակմանը եւ փոխըմբռնմանը, միավորում է հանդիսատեսին, փառաբանում բազմազանությունը երաժշտության միջոցով եւ միավորում է Եվրոպան մեկ բեմում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28