Լեհաստանի սահմանապահ ծառայությունները հայտնել են, որ փետրվարի 25-ին Ուկրաինայից հանրապետություն մուտք է գործել 47.5 հազար մարդ:
Ուկրաինայի զինված ուժերն առանց կռվի լքել է Ստանիցիա Լուգանսկայա գյուղաքաղաքը, ինչի մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շաբաթ հայտարարել է «Լուգանսկինֆորմցենտր»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Մեշկովը՝ վկայակոչելով ԼԺՀ-ի Ժողովրդական միլիցիայի հաղորդագրությունը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ամեն նոր օրը նոր պատժամիջոցներ ու մեկուսացում է բերում Ռուսաստանին, իսկ Ուկրաինան նոր սպառազինություն է ստանում:
ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինային, եթե պետությունը որոշի չեզոք կարգավիճակում լինել:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է արել, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինայի օկուպացմանը։ Այս մասին նա շաբաթ օրը գրել է Twitter-ի իր էջում։
Թշնամին երեկվանից ահաբեկում է Արցախի Հանրապետության Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչներին՝ բարձրախոսով նրանց կոչ է անում լքել գյուղը, քանի որ, ըստ նրանց՝ այն պատկանում է Ադրբեջանին։
Դոնեցկից ու Լուգանսկից փետրվարի 18-ից մինչ օրս Ռուսաստան տարհանված բնակիչների թիվը հասել է մոտ 118 հազարի:
Ուկրաինայի մայրաքաղաքում մետրոն դադարեցնում է ուղևորափոխադրումները և ծառայելու է որպես ապաստարան:
Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստ է օգնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ լքելու Կիևը՝ խուսափելու առաջ շարժվող ռուսական ուժերի կողմից գերի ընկնելուց կամ սպանվելուց:
Նիկոլ Փաշինյանը «Դը Ալեքսանդր» հյուրանոցում է. տարածքը հսկում են ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ԵԽ նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ֊ում ՌԴ անդամությունը կասեցնելու քվեարկության ժամանակ Ադրբեջանը, որը մի քանի օր առաջ ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության մասի 43 կետանոց հռչակագիր էր կնքել, որևէ կերպ չի աջակցել իր դաշնակցին և քվեարկությունից «սիրուն թռել է»:
Լեհաստանը և Չեխիան հայտնել են իրենց օդային տարածք ռուսական ավիաընկերությունների մուտքը փակելու մասին։
Ադրբեջանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու պատճառը. ՈւՂԻՂ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի և կոչ է արել նախապատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին:
Ռոսկոսմոսը, ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ՝ Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից թռիչքներ կազմակերպելու առումով:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Ամին Ավադին նշանակել է որպես Ուկրաինայի շուրջ իրադրության հարցերով ՄԱԿ-ի ճգնաժամային կոորդինատոր:
Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել Ուկրաինայում տիրող իրադրությամբ պայմանավորված պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Գենշտաբի պետ Վալերիյ Գերասիմովի:
Ռուսական ինքնաթիռների համար Բուլղարիան փետրվարի 26-ից մինչև մայիսի 25-ը փակում է օդային տարածքը:
Մելիտոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ է:
Ինչքա՞ն անշարժ գույք են գնել Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում
րեւանի քաղաքապետարանը թաղապետերի փոփոխություններ է սկսում, տեղեկություններ կան, որ Աջափնյակի թաղապետի պաշտոնում դիտարկում են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդու՝ Հովսեփի թեկնածությունը, որն անցած տարի հունիսին նշանակվեց թաղապետի տեղակալ։
Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային՝ խնդրելով օդային միջանցք բացել իր քաղաքացիների տարհանման համար:
Հայաստանում փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 631 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419423 դեպքի:
Գվատեմալայի իշխանությունները որոշում են կայացրել դեսպանին հետ կանչել Ռուսաստանից՝ կապված Ուկրաինայի շուրջ իրադրության հետ:
Եվ ինչպես 44-օրյա պատերազմից հետո էին շունչները պահած սպասում Բայդենի՝ իշխանության գալուն եւ մեր փրկությունը տեսնում էին ԱՄՆ նախագահի ձեռքում, այնպես էլ այսօր կարծում են, որ ամեն ինչ ԱՄՆ-ն է որոշում։ Սակայն թիմին խիստ զգուշացվել է, որ Ռուսաստանի հասցեին որեւէ թթու խոսք չասվի:
Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետկանչի վերաբերյալ տեւական ժամանակ շրջանառվող լուրերը կարծես իրականություն են դառնում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 26-ի վաղ առավոտյան տեսանյութ է հրապարակել Կիևից՝ հայտնելով, որ պայքարը շարունակվում է և իրենք ցած չեն դնում զենքը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննների համաձայն՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ներքին խմորումներ են:
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են մի շարք քաղաքներում օդային տագնապի մասին, մասնավորապես՝ Վինիցայում, Ռովնոյում, Խերսոնում, Չերկասում, Լվովում, Չեռվոնոգրադում, Ումանում եւ Լուցկում, հաղորդում է «УНИАН»-ը։
Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում երեկ` փետրվարի 25-ին, միջադեպ է տեղի ունեցել: