Բաժիններ՝

Նրբերշիկով մինի-կեքսեր՝ պատրաստված եգիպտացորենի ալյուրով

Բաղադրիչներ

1. Ալյուր – 120 գ

2. Եգիպտացորենի ալյուր – 160 գ

3. Աղ – 1/4 թ/գ

4. Սոդա – 1/2 թ/գ

5. Ձու – 2 հատ

6. Կարագ – 110 գ

7. Թան – 240 մլ

8. Շաքարավազ – 60 գ

9. Բուսայուղ

10. Նրբերշիկ – 6 հատ

Պատրաստման եղանակը

1. Երկու տեսակի ալյուրները խառնել, ավելացնել աղ և սոդա:

2. Ձուն հարել հալեցրած կարագի, թանի և շաքարավազի հետ: Ավելացնել ալյուրին և լավ խառնել:

3. 24 հատ մինի-կեքսերի համար նախատեսված կաղապարը յուղապատել:

4. Նրբերշիկները կիսել 4 մասի: Յուրաքանչյուր կեքսի համար նախատեսված փորվածքի մեջ լցնել մեկական ճ/գ խմոր և ավելացնել 1 կտոր նրբերշիկ:

5. Թխել 190 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 10 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս