«Սա գին չունի, սա պարտքերի մարում է, պարտքերի մարման մի էտապն է, այսինքն՝ Ադրբեջանը պարտք է Ռուսաստանին։ Ինչ վերաբերում է մյուս պարտքերի մարմանը, ապա դա տեղի կունենա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից հետո, երբ Ռուսաստանի ամբողջ հայացքն ուղղի Հարավային Կովկաս, որտեղ գոնե որոշակի ժամանակահատվածում խաղաղություն կսահմանի»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։
Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, անձնակազմը համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս է եկել մշտական տեղակայման վայրերից, նախորոշված շրջաններում զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Զինծառայողները բացազատել են ռազմական տեխնիկան և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները:
Այս երկու փաստը հիշելով ես չեմ կարող չարախնդալ ուկրաինացիների վրա։ Միայն ցավակցել… Եվ հուսալ, որ Նիկոլին հնարավոր կլինի ղեկից հեռացնել մինչև հասցնի Հայաստանը կործանել։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։
Արցախի պաշտոնյաները մեզ ասում են՝ ախպեր, էլ մարդ չի գալիս․ Հրանտ Բագրատյան
Զախարովան՝ Զելենսկու, Բայդենի և ՌԴ ռազմական օպերացիայի ֆոնին արևմտյան նոր սանկցիաների շուրջ. ՈՒՂԻՂ”
«Գազպրոմ»-ի վրա սանկցիա է դրված. չգիտեմ՝ վաղը «ՀայՌուսգազարդի» վրա սանկցիա կլինի՞, թե՞ ոչ․ Բագրատյան
Խնդրի առնչությամբ Եվրամիության դիրքորոշման անդրադառնալով՝ Էրդողանը նշել է, որ այս պահին ԵՄ-ն և արևմտամետ շրջանակները լուրջ վճռական դիրքորոշում չեն ցուցաբերում: Ըստ նրա դիտարկման՝ բոլորն Ուկրաինային լիուլի խորհուրդներ են տալիս, որով հնարավոր չէ, ինչ-որ բանի հասնել: Նա նշել է, որ խորհուրդներից այն կողմ որևէ քայլ չի արվում:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 25-ին նոր պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին։
Խարկովում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսությունը սկսել է երկրի քաղաքացիների տարհանումը, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք, ուրբաթ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Մինչ մեզ փորձում են համոզել, որ Թուրքիայի հետ Հայաստանի իշխանությունների երկխոսությունն ընթանում է առանց նախապայմանների, Հայոց ցեղասպանության ճանաչման թեման դուրս է մղվում աշխարհի հետ մեր երկխոսության օրակարգից:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հեռախոսով զրուցել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ` Ուկրաինայի հետ բանակցելու համար:
Ռուսաստանի Դաշնության օդադեսանտային հիմնական ուժերը միավորվել են Գոմելում տեղակայված ռուսական դեսանտային ուժերի հետ` ապահովելով Կիևի արգելափակումն արևմուտքից: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Կիևը մտել է պաշտպանական գործողությունների փուլ, իրավիճակը բարդ է:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 25-ին ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշինքը պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկի և չսահմանափակվի Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններով:
Արցախի Հանրապետությունում բնակչության մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Հրանտ Բագրատյանը՝ ադրբեջանական պատվիրակության Հայաստան այցի, ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՈՒՂԻՂ:
Զելենսկին ռուսերենով դիմել է Պուտինին
Գերմանիան պատրաստ է ինչպես Ուկրաինայից փախստականների ընդումանն, այնպես էլ հարեւան երկրներին աջակցություն ցույց տալուն: Փետրվարի 25-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբշտրայտը։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում՝ Արցախի հայկական մշակութային հուշարձանների ինքնությունը պահպանելու պահանջով։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել:
Ֆրանսիան կկարողանա օգնություն ցուցաբերել Վլադիմիր Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ժան Իվ լե Դրիանը:
Freedom House-ի զեկույցում Հայաստանը 55 միավորով շարունակում է մնալ «մասնակի ազատ» երկիր: Այսինքն՝ երբ այս իշխանություններն ամենուր իրենց ներկայացնում են որպես ազատության բաստիոն, ակնհայտ կեղծ է և «լոլոները», որ Նիկոլը մեզ ազատություն է բերել ու ազատություն է քարոզում՝ կատարյալ սուտ են:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ:
Ուկրաինայում «ռուսական ռազմական հատուկ գործողության» մեկնարկից մեկ օր է անցել. միջազգային ու տարածաշրջանային վերլուծաբանները քննարկում են հակամարտության քաղաքական, տնտեսական ու անվտանգային ազդեցությունները: Տարբեր փորձագետներ կանխատեսում են նաև վերադարձ երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին, ու հենց սրանով պայմանավորված՝ միութենական պետության մասին ակտիվացած քննարկումները մտնում են նաև գործնական փուլ:
Իսպանիայի կառավարությունը քննարկում է այն բանի հնարավորությունը, որ պաշտպանական նյութեր ուղարկի Ուկրաինային: Փետրվարի 25-ին այդ մասին հայտարարել է թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսը Antena 3 հեռուստաալիքին տված հարացազրույցում։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պայմանավորվածության արդյունքում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների երթերը, սկսած սույն թվականի փետրվարի 28-ից, կկազմակերպվեն երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին՝ առավոտյան ժամը 5:00-ին:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: