Բաժիններ՝

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7482 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7482 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 35․583 նմուշառում։

Դրականության ցուցանիշը. օրական՝ 21,03%, վերջին 14 օրը՝ 28,49%, վերջին 7 օրը՝ 25,38%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 մլն 591․936 դեպք: Ապաքինվել է ևս 14․603 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 462․572:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 32 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16․054։

Երկրում ընդհանուր կատարվել է 2 մլն 811․285 պատվաստում, օրական՝ 2532:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս