Եվրոպայի ոչ մի երկիր, ինչպես եւ ԱՄՆ-ը, չեն ցանկանում ուղղակի ռազմական բախում թույլ տալ Ռուսաստանի հետ, քանի որ ՌԴ-ն միջուկային տերություն է: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին RTL ռադիոկայանի եթերում։
Մեր գործողությունները չեն դադարելու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռանա. Արա Զոհրաբյան:
Այսօրվանից սկսում ենք ստորագրահավաք՝ Փաշինյանի հրաժարականի պահանաջով. Նաիրի Հոխիկյան:
Հայ-թուրքական կապիտուլյացիոն սիրախաղն առաջիկայում կավարտվի. Արտակ Զաքարյան։
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի վերաբերյալ, բայց նախ պետք է ունենա անվտանգության երաշխիքներ: Ինչպես տեղեկացնում է ուկրաինական «Ունիան» կայքը, այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյական:
Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի նստաշրջանի և ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստան այցի մասին. ՈՒՂԻՂ։
Մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք. ՈՒՂԻՂ։
Ռուսաստանի Դաշնության զորքերը առգրավել են Ուկրաինայի Զինված ուժերի երկու ավտոմեքենա, փոխել են համազգեստը և Օբոլոնիի կողմից շարժվում են դեպի Կիևի Կենտրոն:
Եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման կարգից օգտվել է 748 ուսանող
Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջին, Բրեստում:
Դոնեցկի մարզում հայ համայնքի շրջանում արդեն սկսվել է տարհանումը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի մարզի հայերի միության նախագահ Վահագն Մաթևոսյանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փետրվարի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրան է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ բանակցությունների մասին խնդրանքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Տիգրան Քոչարյանը` ռուս֊ուկրաինական պատերազմի մասին. ՈւՂԻՂ:
Հայաստանում փետրվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 հազար 792 դեպք, որից 398 հազար 241-ը`առողջացած, 8413-ը` մահվան ելքով:
ՌԴ ռազմաօպերացիան Ուկրաինայում՝ օր 2-րդ. արևմտյան պատժամիջոցներ ՌԴ-ի դեմ.իրավիճակը Կիևում. ՈՒՂԻՂ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել հակապատերազմական դաշինք:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի գծով ամերիկյան դաշնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում: Այդ մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի հայտարարության մեջ, որը տարածվել է փետրվարի 24-ին։
Աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունը կթողնեն ԵԱՏՄ-ի տնտեսական մթնոլորտի վրա, և այդ համատեքստում շատ կարևոր է քննարկել, թե ինչ օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որ այդ բացասական հետևանքները լինեն նվազագույնը կամ, եթե հնարավոր է, դրանք շրջանցվեն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ժամ առաջ հնչեցրած վերջին ուղերձում նշել է, որ չի վախենում Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում ստիպված է լինելու խոսել իրենց հետ, թե ինչպես դադարեցնի ռազմական գործողությունները և վերջ տալ ներխուժմանը: «Որքան արագ խոսակցությունը սկսվի, այնքան քիչ կորուստներ կունենա Ռուսաստանը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին:
Օտարման գոտուց դեպի Կիեւ շարժվող ռուսական զորքերը կանգնեցվել են Իվանկով գյուղի մոտ, հաղորդում է «Украинская правда»-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի աղբյուրներին։
Փետրվարի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում «Բելառուս-82» տրակտորը դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և ընկել ջրատարը. 27-ամյա տրակտորիստ Գագիկ Անդրեասյանը մահացել է:
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն հետեւանքով զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ռուս-ուկրաինական պատերազմն անմիջապես՝ դեռ ժամեր անց, սկսեց իր բացասական հետեւանքներն ունենալ տնտեսության վրա։ Երեկ լուրեր տարածվեցին, որ ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվել է դոլարի եւ եվրոյի նկատմամբ։ Մասնավորապես, մոտ 10 ռուբլով ընկել է ռուսական փոխարժեքի գինը՝ հատելով 84 ռուբլու շեմը մեկ դոլարի դիմաց։
ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված արտակարգ գագաթնաժողովը տեսակոնֆերանսի ձեւաչափով կսկսվի փետրվարի 25-ին Երեւանի ժամանակով 18:00-ին: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի աշխատանքայն գրաֆիկում, որը փետրվարի 24-ին տարածել է Սպիտակ տունը։
Առաջին մեծ ծրագիրը դա Հայկոյին նվիրված համերգների շարքն է, որը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին, Երեւանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։ Մեծ հույս ունենք, որ Հայկոյի ընկերներն ու շատ հայտնի երաժիշտներ կունենան իրենց մասնակցությունն այս համերգին։
Օդում կախված լուրերի համաձայն, 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու առաջարկ է արվել նաեւ ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանին: Սակայն նա իր պայմաններն է թելադրել եւ տեղեկացրել, որ բացառապես այդ պայմանները բավարարելուց հետո կներգրավվի այդ աշխատանքներին:
Ոստիկանության Աշոցքի և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 23-ին Բավրայի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Սերյոժա Մ.-ն, որը 2021 թ. փետրվարի 5-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով: