Բաժիններ՝

Եվրոպական հեռարձակողների միությանը խնդրել են վերանայել «Եվրատեսիլին» Ռուսաստանի մասնակցության հարցը

Շվեդիայում կոչ են արել Ռուսաստանին թույլ չտալ 2022թ․-ին մասնակցել «Եվրատեսիլին», հայտնում է Eurovix-ը։

Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարություն է հրապարալել, որում ասվում է, որ «Եվրատեսիլ» մրցույթը ապաքաղաքական, մշակութային իրադարձություն է, որը միավորում է երկրներին եւ երաժշտության միջոցով նշում է տարբերությունները։ Հայտարարությունում ասվում է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները կարող են մասնակցել Թուրինում մայիսին կայանալիք փառատոնին։

Շվեդիայի ազգային հանրային հեռուստաընկերության (SVT) գլխավոր տնօրեն Հանա Սթյարնեն խնդրել է վերանայել Ռուսաստանի մասնակցության հարցը։ «Ես կիսում եմ «Եվրատեսիլի» գաղափարը որպես ապաքաղաքական միջոցառում։ Սակայն իրավիճակը Եվրոպայում ծայրահեղ լուրջ է Ռուսաստանի՝ Ուկարինա ներխուժման առնչությամբ։ Դա անցնում է բոլոր սահմանները։ Մենք Եվրոպական հեռարձակողների միությանը կոչ ենք անում փոխել կարծիքն ու ուշադրությամբ կհետեւենք իրադարձությունների զարգացմանը»,- հայտարարել է Ստյարնեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս