Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը կարծում է, որ Էստոնիան չի կարողանա ուկրաինացի փախստականների նոր ալիք ընդունել, սակայն, ըստ նրա, վերջիններիս կարող է Ֆինլանդիան օգնել: Այս մասին տեղեկանում է Ռիա Նովոստիի հրապարակումից: Կալասի խոսքով՝ Ուկրաինայում վերջին զարգացումներն այն մասին են խոսում, որ կլինի փախստականների նոր ալիք, որոնց նախկինի պես Էստոնիան չի կարող օգնել:
Նոյեմբերի 25-ին Ալիևը Բաքվում մասնակցել է «Միջին միջանցքի երկայնքով.Աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովին, որը տեղի է ունեցել Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում: Այդ ժամանակ էլ Ադրբեջանի նախագահը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին։ Որոշ հարցերի պատասխանները թույլ են տալիս որոշել Ադրբեջանի արտաքին քաղաքականության ապագան։
«Լրատվամիջոցների և իրավական ուսումնասիրությունների ասոցիացիան» կազմել է տարեկան զեկույց, որը վերաբերում է խոսքի ազատությանն առնչվող դատական հայցերին։ Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ 41 դատական գործերի շրջանակում 67 մարդ դատապարտվել է ընդհանուր առմամբ ավելի քան 299 տարվա ազատազրկման։
Կարող ենք վերահաստատել, որ Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով։
«Գործող Սահմանադրությամբ մենք ունենք խորհրդարանական կառավարման ձևի Հանրապետություն, սակայն գործող փոխզսպման կառուցակարգերն ամենևին բավարար չեն: Մեզ մոտ ամբողջ իշխանությունը կենտրոնացված է քաղաքական մեծամասնության ձեռքում, և մի կողմից խորհրդարանական փոքրամասնությունը չունի բավարար լծակներ, կամ տրված լծակներն արդյունավետ չեն, իսկ մյուս կողմից Հանրապետության ոչ գործադիր նախագահը չունի բավարար լծակներ»:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունից պատգամավոր Զաֆեր Ըշըքի և ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի միջև, ինչին միջամտել են նաև այլ պատգամավորներ:
Մայրաքաղաքում ամանորյա տրամադրություն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը շուրջ 285.000.000 (երկու հարյուր ութսունհինգ միլիոն) դրամ է ծախսել, ինչը համարժեք է 700.000 ԱՄՆ դոլարի։
Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում՝ որպես ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային հարցերով հիմնական զեկուցող, հաշվետու զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը: «Հարգելի՛ գործընկերներ, COVID-19-ի սահմանափակումներով պարտադրված դադարից հետո Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ նստաշրջանն անցկացվել է առկա ձեւաչափով: Մոնիթորինգային առաքելությունների, […]
Նշվում է, որ նոր սերնդի հրթիռների մատակարարումները գործարքի արժեքը չեն փոխի:
Այսօր Ազգային-ժողովրդավարական բևեռը Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով Հյուսիսային պողոտայում նստացույց և երթ են իրականացրել, որի ընթացքում մարդիկ են բերման ենթարկել։
Ռուսաստանը տարածաշրջանի մեջ աշխարհաքաղաքական գործոն է, և Հայաստանի որևէ իշխանություն չի կարող ետ շրջվել նրանից՝ առանց այդ քայլի շատ վտանգավոր ռիսկը հաշվի առնելու: Դա չի նշանակում, որ չպետք է հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական այդ գործոնից կախվածության նույնքան վտանգավոր ռիսկը: Ընդ որում, Հայաստանի նման գերխոցելի երկրի պետական արդեն սահմանափակ ինքնիշխանությունը կարող է ամբողջովին կորսվել:
Այսօր Ազգային պատկերասրահում Փաստաբանների պալատը նշում էր իր հիմնադրման 104-րդ տարեդարձը։
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում ստացվեց: 54-ամյա տղամարդը հայտնեց, որ դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում գտնվող «Մեծերի տուն» հասարակական նշանակության սենյակում գողություն է կատարվել:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը բացման խոսքում ընդգծել է Արցախի զարգացման տեսլականի սահմանման կարևորությունը՝ նշելով, որ հենց դրա հիմքի վրա է հնարավոր լինելու ձևավորել պետական, հասարակական, մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը:
Ըստ օրենսդրական փոփոխությունների՝ մարդու տարիքը կհաշվարկվի նրա ծնվելու օրվա հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի:
«Ասում են՝ չտաք միջանցք, ուժով ենք բացելու։ Արա՛, ո՞նց եք ուժով բացելու»,- ասում էր Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ։ Խրոխտ է հնչում, ինչ խոսք։ Պատերազմ հաղթածի ինքնավստահությամբ։ Իրականում հրաշալի կլիներ, եթե նույն հետևողականությամբ Նիկոլ Փաշինյանը հակադարձեր թշնամի պետության մնացած բոլոր սպառնալիքներին ևս։
Թուրքիան Հունաստանին ներկայումս մեղադրում է կղզիները ռազմականացնելու մեջ:
Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի գրանցումը սկսվել է:
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Ինչպես և կանխատեսելի էր, Ադրբեջանը շարունակում է նոր պրովոկացիոն քայլերի գնալ Լաչինի միջանցքի տարածքում: Այս անգամ էլ ադրբեջանցի լրագրողներ են ուղարկել, որոնք քննարկման մեջ են մտել ռուս խաղաղապահների հետ և հարց են բարձրացնում, թե ինչու են Արցախցի ոստիկանները ոչ ադրբեջանական համազգեստով, ինչին ի պատասխան ռուս խաղաղապահը նշում է, որ «ինչպես դուք եք սիրում ասել, դրանք քաղաքական հարցեր են»:
Լևոն Արոնյանն ու նրա սիրելին՝ Անիտա Այվազյանը, ցույց են տվել իրենց նորածին դստերը:
Հայտարարության մեջ չի նշվում անձանց ազգությունը կամ այլ մանրամասներ:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը ԼՂ հիմնախնդրի հետ կապ չունի, այդ սահմանը գոյություն ունի 1991թ-ից, երբ երկու երկրներն անկախացել են և այդ սահմանը Ալմա Աթայի հռչակարգրով վերահաստատվել է։ Այս մասին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Հանդիպման ընթացքում Ուրուգվայի նախագահին է ներկայացվել վերջերս Ադրբեջանի կողմիցՀայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքները, ինչպես նաև 2020թ․ Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրականացված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը։
Պետք է տարբերել ընդդիմությանը քննադատողների մոտիվացիաները. Նարեկ Սամսոնյան
Նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
«Ես սթափության կոչ եմ անում». Էդուարդ Շարմազանովն՝ ընդդիմության անելիքների մասին
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանն, աշխատանքային այցով գտնելով Աթենքում, մի շարք հանդիպումներ է ունեցել Հունաստանի քաղաքական շրջանակների հետ։
Թուրքիայի ափերին նավթատար լցանավերի խցանում է առաջացել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին ուժի մեջ են մտել ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված G-7-ի և ԵՄ երկրների սահմանափակումները:
Հաստատվել է 25 մլն եվրո (5մլն եվրո՝ դրամաշնորհ, 20 մլն եվրո՝ վարկ) արժողությամբ «Երևանի ավտոբուսներ» ծրագիրը, որի շրջանակում ձեռք կբերվեն սեղմված բնական գազով աշխատող 87 ավտոբուսներ Երևանի համար. առաջին խմբաքանակը կլինի Երևանում 2023թ. սկզբին: