Եթե Հայաստանն այլ տարածաշրջանում լիներ, ԼՂ ժողովուրդը ինքնորոշման գործընթացով անցնելու էր չէ՞, հայ–ադրբեջանական սահմանը ԼՂ հիմնախնդրի հետ կապ չունի. Մարիա Կարապետյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը ԼՂ հիմնախնդրի հետ կապ չունի, այդ սահմանը գոյություն ունի 1991թ-ից, երբ երկու երկրներն անկախացել են և այդ սահմանը Ալմա Աթայի հռչակարգրով վերահաստատվել է։ Այս մասին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Դիցուք երևակայեք Հայաստանը մեկ այլ տարածաշրջանում լիներ, ԼՂ ժողովուրդը ինքնորոշման գործըթնացով անցնելու էր չէ՞։ ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանը կապ չունի ԼՂ հիմնախնդրրի հետ , Հայաստանը տարածքի վիճարկմամբ չէ, որ այս հակամատության մեջ որևէ դերակատարում է ունեցել , սա տարածքային վեճ չէ և Հայաստանը չպետք է ներքաշվի տարածքային վեճի մեջ»,- ասաց Կարապետյանը։