
Ազգային-ժողովրդավարական բևեռի 88 աջակցի բերման են ենթարկել ոստիկանություն

Այսօր Ազգային-ժողովրդավարական բևեռը Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով Հյուսիսային պողոտայում նստացույց և երթ են իրականացրել, որի ընթացքում մարդիկ են բերման ենթարկել։
168.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը, Հյուսիսային պողոտայից ոստիկանություն է բերվել 88 անձ։