Բաժիններ՝

Էստոնիայի վարչապետն այն կարծիքին է, որ երկիրը չի կարող ուկրաինացի փախստականների նոր ալիք ընդունել

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը կարծում է, որ Էստոնիան չի կարողանա ուկրաինացի փախստականների նոր ալիք ընդունել, սակայն, ըստ նրա, վերջիններիս կարող է Ֆինլանդիան օգնել: Այս մասին տեղեկանում է Ռիա Նովոստիի հրապարակումից: Կալասի խոսքով՝ Ուկրաինայում վերջին զարգացումներն այն մասին են խոսում, որ կլինի փախստականների նոր ալիք, որոնց նախկինի պես Էստոնիան չի կարող օգնել:

«Մենք խոսել ենք Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ, իրենք ասացին, որ կարող են ընդունել ավելի շատ փախստականների»,-էստոնական Radio 4 ռադիոկայանի հետ զրույցում ասել է Էստոնիայի վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031