
Փաստաբանի արտոնագիր ստացավ նաև Քրեակատարողական ծառայության նախկին պետը

Այսօր Ազգային պատկերասրահում Փաստաբանների պալատը նշում էր իր հիմնադրման 104-րդ տարեդարձը։
Այսօր նաև արտոնագրեր էր ստանում փաստաբանների նոր սերունդը։
Նրանց թվում էին Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանը և Սոս Հակոբյանը, իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչներ։
Փաստաբանի արտոնագիր ստացավ նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նախկին պետ Արթուր Գոյունյանը, նրա օրոք ՔԿԾ ներքին անվտանգության պետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնյան։