Սյունիքով միջա՞նցք, թե՞ դրա փոխարեն՝ Արցախի զիջում․ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը

«Ասում են՝ չտաք միջանցք, ուժով ենք բացելու։ Արա՛, ո՞նց եք ուժով բացելու»,- ասում էր Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ։ Խրոխտ է հնչում, ինչ խոսք։ Պատերազմ հաղթածի ինքնավստահությամբ։ Իրականում հրաշալի կլիներ, եթե նույն հետևողականությամբ Նիկոլ Փաշինյանը հակադարձեր թշնամի պետության մնացած բոլոր սպառնալիքներին ևս։

Օրեր առաջ ադրբեջանցիները բնապահպանների անվան տակ մի քանի ժամով փակել էին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, իսկ Մարտակերտի Գետավան գյուղում ծեծել էին արցախցիներին։ Երևանից նույնիսկ ծպտուն դուրս չեկավ Հայաստանն Արցախին կապող միակ մայրուղին փակելու անթույլատրելիության հարցով։ Այսինքն, կարելի է բանավոր, ապա և գրավոր համաձայնել Արցախի ամբողջական հանձնմանը, հանդուրժել, որ թշնամին քո երկրում մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր զավթի և ամրանա այդտեղ, իր դիտարկման դաշտում պահի Սյունիքի քաղաքները, բայց այ, Զանգեզուրի միջանցքն անթույլատրելի է։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս