Չավուշօղլուն սպառնացել է Հունաստանին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններում առկա խնդիրներին և սպառնացել Հունաստանին:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Եթե Հունաստանը չդադարեցնի այդ գործողությունները, ապա այդ կղզիների ինքնիշխանությունը անհրաժեշտ կլինի վերանայել։ Այս ամենին ի պատասխան մենք չենք կարող լռել։ Կամ Հունաստանը կդադարեցնի զենքի տեղակայումը կղզիներում և կհետևի պայմանավորվածությանը, կամ մենք կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,- ասել է նախարարը։
Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի շուրջ լարվածությունը չի մարում։
Աթենքի և Անկարայի միջև վեճը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած ծովային տարածքների պատկանելության շուրջ է։
Կողմերը միմյանց մեղադրում են, պնդելով որ հարևան երկրի ռազմական ինքնաթիռները խախտում են իրենց օդային տարածքը։
Թուրքիան Հունաստանին ներկայումս մեղադրում է կղզիները ռազմականացնելու մեջ: