
32-ամյա երիտասարդը մտել էր «Մեծերի տուն», հրկիզել զգեստապահարանը, գողացել էլեկտրական փչովի վառարան

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում ստացվեց: 54-ամյա տղամարդը հայտնեց, որ դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում գտնվող «Մեծերի տուն» հասարակական նշանակության սենյակում գողություն է կատարվել:
Նույն օրը Արթիկի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը: Դեպքից ժամեր անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին հրավիրվեց Արթիկի 32-ամյա մի բնակիչ՝ նախկինում դատապարտված:
Պարզվեց, որ նա բացել էր սենյակի պատուհանը, հրկիզել զգեստապահարանը, կոտրել ներկով լցված երկու տարա և գողացել էլեկտրական փչովի վառարան:
Երիտասարդը ներկայացվեց Արթիկի և Անիի քննչական բաժին: Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն: