Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի ավերվել են բազմաթիվ համայնքների բնակավայրեր։
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Փաստաբանության օրվա առթիվ:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողները «Փի Էս Այ» ընկերության աջակցությամբ և ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ու ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողների հետ համագործակցությամբ ստեղծել են մարդու առողջահոգեբանական վիճակը և հոգնածության աստիճանը որոշող թվով 8 նոր՝ SFCO (Single-layer Flat-Coil-Oscillator) սենսորներով գործող «Ստաբիլոգրաֆ» բժշկական սարք։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Անկախության օրվա կապակցությամբ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը 2023 թ.-ին իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո, որտեղ կմասնակցի Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավաների գագաթնաժողովին և կքննարկի անօրինական միգրացիայի խնդիրը:
Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք այսուհետև իրենց ստացած նվերները կհաշվառեն, որոշ դեպքերում դրանց վրա կկիրառվի նաև սահմանափակում։
Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ դնելու հավանականությունը և հանգստացրել հանրությանը, թե խաղաղապահ զորակազմի գոտի արգելված առարկաների մուտքը չթույլատրելու նպատակով ընդամենը ռենտգեն-սկաներ է տեղադրվելու։ Ընդամենը, հասկանո՞ւմ եք։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում գտնվող Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ են պայմանավորված պետպատվերի ծառայությունների մատուցման վերաբերյալ դժգոհությունները։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին:
ԿԺԴՀ-ի բանակի գլխավոր շտաբը դեկտեմբերի 6-ին ծովում հրետանային հրաձգությունների մասին հրաման Է տվել՝ ի պատասխան Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև միջկորեական սահմանի մերձակայքում անցկացվող զորավարժությունների:
Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ որ դուրս գաք եվրատեսիլյան թմբիրից, համակ ուշադրությամբ կարդացեք Հայոց ազգային խորհրդի այս հայտարարությունը, որը տարածվել է 1918 թ․ հուլիսի 12-ին, Բաթումում թուրքերի հետ հաշտության ու խաղաղության պայմանագիր ստորագրելուց 40 օր անց։
Երկու օր համացանցում շրջանառվում էր դեկտեմբերի 3-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի տված հարցազրույցը, որը նա տվել էր Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակելու հարցով։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում Վոլկովն ասում է, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական հենակետ պետք է տեղադրվի։ Սակայն, երեկ Արցախի գրեթե բոլոր ուժային կառույցները պաշտոնական հաղորդագրություն տարածեցին, նշելով, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։
Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որով սահմանվում են նոր դրույքաչափեր պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման համար։
Հայաստանի կառավարությունը արտահանողների գլխավոր խնդիրների մեկը՝ լոգիստիկ հարցերը լուծելու, Լարսի անցակետի հերթերի խնդիրը մեղմելու համար բացի լաստանավային հաղորդակցությունից, աշխատում է նաև բեռների կանոնավոր ավիափոխադրումներ հաստատելու ուղղությամբ, նախնական քննարկումներ են ընթանում գործընկերների հետ, ռուսական կողմը ևս շահագրգիռ է այս հարցով:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, նկարչությունից ու քրեական ենթամշակույթից զատ, նաեւ ֆուտբոլով է հետաքրքրվում:
Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»։
Շարք» ՍՊԸ-ն, որը նույն TV 5-ն է, հայցադիմում է ներկայացրել դատարան, որով դատարանից պահանջում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքելու։
Ազգային ժողովի խորհուրդը երեկ մի շարք փոփոխություններ է արել ութերորդ գումարման խորհրդարանի բարեկամական խմբերի կազմերում:
Ինչպե՞ս կարող է ոստիկանության աշխատակիցը որոշել՝ ես նույնականացման քարտի կարիք ունե՞մ, թե՞ ոչ
Թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի՝ Հայաստանի կողմից Ստամբուլ յան կոնվենցիան վավերացնելու վերաբերյալ արված հայտարարությունից հետո հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել իշխանության ներսում:
Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի հերթական քառօրյայում քննարկվեց Կառավարության ներկայացրած նախագիծը, որով փոփոխություն կկատարվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և կերկարացվի հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը ևս մեկ տարով, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է մի շարք անձանց անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք:
Կառավարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր խմբակցության կողմից ԲԴԽ անդամի գիտնական թեկնածու առաջադրված Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ որպես գիտնական՝ ի՞նչ կարող է անել, որպեսզի արդարադատության իրականացման գործընթացը դառնա ավելի արդյունավետ և վստահելի, ինչպե՞ս անել, որ, երբ առաջին ատյանի դատարանները որոշումներ են կայացնում, որոնք ակնհայտ ճիշտ են, Դատախազությունը չբողոքարկի։
ԱԺ-ում մեկնարկած տարեվերջյան քառօրյայի այսօրվա նիստում հանրապետության Քննչական կոմիտեի նախկին ղեկավար, այժմ ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ «Ինչպե՞ս եք ապահովելու դատական իշխանության անկախությունը, այդ թվում և՝ գործող իշխանությունից»: Հարցին ի պատասխան՝ ԲԴԽ անդամի ՔՊ թեկնածուն նշեց, որ ԲԴԽ անդամն ունի դատական արդարադատության վրա ազդելու ընդամենը մեկ գործիք, և դա արդար քվեարկությունն է։
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության թիվ մեկ նպատակը ամեն գնով իշխանություն պահելն է:
Դեկտեմբերի 6-ին մեկնարկել է Ազգային ժողովի տարեվերջյան քառօրյան: Օրակարգային առաջին հարցով քննարկվեց Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝ որպես գիտնական թեկնածու առաջադրելու հարցը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 6-ին կկայանան փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները: