Ազատ խոսքը Թուրքիայում պատժվում է բանտով

«Լրատվամիջոցների և իրավական ուսումնասիրությունների ասոցիացիան» կազմել է տարեկան զեկույց, որը վերաբերում է խոսքի ազատությանն առնչվող դատական հայցերին։ Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ 41 դատական գործերի շրջանակում 67 մարդ դատապարտվել է ընդհանուր առմամբ ավելի քան 299 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ասոցիացիայի ներկայացուցիչ Մումթազ Մուրաթի դիտարկմամբ՝ հիշյալ զեկույցը ցույց է տալիս, որ սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքները փաստորեն քիչ-քիչ քրեականացվում են։

Ընդգծվում է այն իրողությունը, որ Թուրքիայում խոսքի ազատության քննությունը շատ հեշտությամբ վերածվում է դատական​​գործընթացի։

Օրինակ՝ զեկույցում ուսումնասիրված 210 գործերում դատվել է 1398 քաղաքացի, որոնցից 318-ը՝ լրագրող, 23-ը՝ գրող, 124-ը՝ քաղաքական գործիչ, 21-ը իրավապաշտպան, 6-ը գիտնական և այլք։

Խիստ մտահոգիչ է համարվում այն, որ թուրքական իշխանությունները տրամադրված են հնարավորինս ուժեղ պատժել հատկապես նրանց, ովքեր անընդունելի են իրենց համար։ Շատ անգամ բանտային պատժի են արժանանում անգամ նրանք, ովքեր արտահայտվել են քաղաքական քննադատության շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս