
Ե՞րբ է շաքարախտը մահացու դառնում

Շաքարախտը լուրջ առողջական խնդիր է, եւ եթե չբուժվի, այն կարող է մահացու դառնալ: Այս մասին Eat This, Not That-ին ասել է Ուես Ուլմը՝ Հարվարդում եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բիոինֆորմատիկայի, գենային թերապիայի, գենետիկայի, դեղերի մշակման, խորհրդատվության եւ կրթության ուսուցիչ։
1-ին տիպի շաքարախտը այն ձեւն է, որը սովորաբար դրսեւորվում է մանկության տարիներին եւ, փաստորեն, դրա սկզբնական ձեւը հաճախ դիաբետիկ կետոացիդոզ է, որը կարող է կյանքին սուր վտանգ ներկայացնել: Հիվանդների եւ հատկապես չախտորոշված 1-ին տիպի շաքարախտով երեխաների մոտ կարող է զարգանալ չափազանց բարձր գլյուկոզայի մակարդակ, մինչդեռ նրանց լյարդը արտադրում է թթվային նյութեր, որոնք կոչվում են կետոնային մարմիններ, որոնք կարելի է համարել արյան մեջ որպես ճարպային «շաքարի փոխարինող»։
Շաքարի բարձր մակարդակն իր հերթին առաջացնում է երիկամների ֆիլտրման խանգարում, ինչը հանգեցնում է մի երեւույթի, որը կոչվում է «օսմոտիկ դիուրեզ»՝ ավելորդ միզարձակմամբ, որի ժամանակ արյունը կորցնում է մեզի մեջ մեծ քանակությամբ էական էլեկտրոլիտներ (աղեր), հատկապես նատրիում եւ կալիում:
2-րդ տիպի շաքարախտը նաեւ կապված է նյութափոխանակության համախտանիշ կոչվող վիճակի հետ, որն իր հերթին կապված է մի շարք քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկի հետ, որոնք կարող են կյանքին վտանգ ներկայացնել, եթե դրանք չբուժվեն: