Վրաստանի կառավարությունը չեղարկել է հանրապետության տարածք ժամանող օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար սահմանին կորոնավիրուսի պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստի բացասական արդյունքով տեղեկանքի կամ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելու փաստաթուղթ ներկայացնելու պահանջը:
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Իսկ խաղաղության օրակարգը հայկական է լինելու և արժանապատիվ, հանուն որի չխնայեցին իրենց մեր ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ: Այս իշխանությունից ազատվելը յուրաքանչյուրիս օրախնդիրն է:
Հունիսի 12-ին, ժամը 23.16-ին, ոստիկանություն է զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել:
Այսօր, երբ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ԱԺ ամբիոնից հերթական անգամ Արցախի հետ կապված ծանր կացության համար «մեղադրում» էր Հայոց երկրորդ հանրապետություն ստեղծած և տարիներ շարունակ նրա ճանաչման համար պայքարած ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, հիշեցի մի պատմություն:
2021թ․ տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Հակոբյանն այս անգամ Ձորաղբյուրում միանձնյա սեփականության իրավունքով ամառանոց է ձեռք բերել՝ 6,2 միլիոն ՀՀ դրամով։ Այսինքն՝ Ձորաղբյուրում առանձնատնից բացի Հրաչյա Հակոբյանը նաև ամառանոց ունի։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դեմագոգիկ են, որովհետև թեպետ Փաշինյանը շատ բաներից է խոսում, բայց նույնիսկ եռակողմ հայտարարությունով պարտությունը չի վերջացել, այն շարունակվում է:
ՍՏԻ ՏՈՊՐԱԿԸ Ինչպես բազմիցս եմ ասել, ոչ կարողանում եմ բռնապետիկին լսել , ոչ տեսնել։ Այսօր այդ երևույթը ԱԺ կոչվող բալագանում, հերթական անգամ բացել է ստի տոպրակը։ Արդեն որերորդ անգամ այդ երևույթը ստում և ըստ էության, բացահայտ ճղճղում է, որ իր «առաքելությունը» եղել է Արցախի հանձնումը։ Այլևս անիմաստ է, դրան տրամաբանորեն, փաստերով պատասխանել, այդ ամենն այդ երևույթը գիտի, բայց ինչպես ասացի, կատարում է իր դավաճանական «առաքելությունը»։ ․․․Բայց ամենազարմանալին այն է, թե ինչպես են այդ փչան երևույթին, որը հանձնել և շարունակում է հանձնել հայրենիքը, ծափահարում նրա ողորմելի ստրուկները։ Ո՞վ կսպասեր, որ 31 տարի անկախություն ունեցող երկրում այսպիսի անարժանապատիվ ԱԺ կունենանք։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծ է դրվել քննարկման, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 16-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5-րդ բազմաբնակարան շենքի 1-ից մինչև 17-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը:
Փաստորեն ըստ քեզ Արցախը կարող է ունենալ կուլտուր-ավտոնոմ կամ ավտոնոմ գավառի կարգավիճակ Ադրբեջանի կազմում,միայն թե անվտանգությունը ապահովեն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է
Արցախյան շարժումից շատ-շատերը հետագայում ուրացան Արցախը՝ լքելով ոչ միայն գաղափարն, այլև իրենց պայքարի ու պայքարի համար ընկած ընկերներին:
Նախորդ տարի հուլիսին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն ու «Էյր Արաբիա» ընկերությունը հայտարարեցին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին: 2013թ.-ից, երբ փակվեց Արմավիա ավիաընկերությունը, Հայաստանը չուներ ազգային ավիափոխադրող: Ազգային փոխադրող ունենալու գաղափարը կյանքի կոչելու համար Հայաստանի կառավարությունը հատկացրեց 10 միլիոն դոլար:
Պաշտպանության և ՀՀ ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ոչ բարով նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ 2016-ի Ապրիլյան պատերազմն էր քննում, մեջը կեղտ բռնում և «նոր Հայաստան»-ի բանակի «արդիականացմամբ» էր զբաղվում», իր պաշտոնավարման վերջին տարում 1 բնակարան է «հետ գցել»։
2008֊2018թթ.֊ին չի եղել վախ, որ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում։ Սերժ Սարգսյանը աշխարհի ամենաբարձր ամբիոններից բազմիցս հայտարարել է, որ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, և բացի ասելուց նա դա անում էր թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտական դաշտում։
Էսօրվա ստերին որևէ ադեկվատ մարդ չի կարող հավատալ:
Էլի ու էլի հարցեր, որոնք առաջանում են բոլոր խելքը գլխին մարդկանց մոտ և չգտնելով պատասխաններ հեշտությամբ հասկանում ենք, որ սա Փաշինյանի հերթական ստախոսությունն է, էլ ի՞նչ երկար մնածենք»։
Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են ևս 2 ժայռաբեկոր (մոտ 40 կգ) և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց։
Վերջին 5 ամիսների ընթացքում Հայաստանում ունենք էական գնաճ. ունենք սննդամթերքի տեսակներ՝ հացաբուլկեղեն, բրինձ և այլն, որոնց գնաճը երկնիշ է, բայց քանի որ այս բարձր գնաճը կապված է արտաքին գործոններին՝ զուտ ներքին գործոն չէ, ուստի Կենտրոնական բանկի որոշումը՝ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման 9.25 տոկոս տոկոսադրույքը, դրական եմ համարում, հակառակ դեպքում՝ կստեղծեին խնդիր հատկապես փոքր և միջին բիզնեսի համար՝ թանկացնելով նրանց շրջանառու միջոցները։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայր Սուրբին` շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր, որ «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը կնվազի 40%-ով։
Կառավարության ղեկավարը հավելեց, որ Հայաստանն այսօր փորձում է գնալ հարեւանների հետ լիարժեք խաղաղության հաստատման եւ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհով։
Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ բանակի մոդելը փոխելու հստակ ցանկությունների մասին մամուլը սկսեց խոսել դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, և հատկապես, երբ «Հայրենիքի փրկության շարժման» օրերին, ըստ տարբեր հրապարակումների, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը մերժել էր Փաշինյանի առաջարկը՝ բանակը մասնակից դարձնել քաղաքական գործընթացներին:
Եվրոպայում գազի բորսայական գները կտրուկ արագացրել են աճն այն բանից հետո, երբ «Գազպրոմը» հայտարարեց «Հյուսիսային հոսք» գազատարով մատակարարումների նոր կրճատման մասին:
Նշվում է, որ ցուցադրությունը կբացվի հունիսի 17-ից՝ Հանրապետության հրապարակի ԱԳՆ նախկին շենքում: Ցուցահանդեսը կգործի 2 ամիս:
Գործակալության տվյալներով՝ հիվանդը Վրաստան է վերադարձել Եվրոպայում ճամփորդելուց հետո։
Ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի քաղաքականությանը հաանություն տալու մակարդակն իջնում է արդեն երեք շաբաթ անընդմեջ եւ կազմում է 39 տոկոս: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այն հարցման արդյունքները, որը համատեղ կատարել է Ipsos սոցիոլոգիական ծառայության հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով Հայաստանում կասեցնել Սորոսի հիմնադրամի գործունեությունը։ Փաստաբանը պարզել է, որ այն անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող մի կազմակերպություն է, որը շուրջ 25 տարի Հայաստանում գումարներ է ծախսում տարբեր «ամպագոռգոռ» գաղափարների համար, սակայն նրանց իրական ծրագրերը, ըստ նրա՝ դրանց հետ ոչ մի կապ չունեն: