Մի՛ դավաճանիր երազանքներիդ, մոռացիր «անհնար է» արտահայտությունը։ Ամեն ինչ հնարավոր է։ Ես կենդանի օրինակ եմ և ես երջանիկ եմ:
EMERGE 2022-ն այս տարի անցկացվում էր Հայաստանում՝ ընդունելով գրեթե 3000 մասնակից ամբողջ աշխարհից: Մասնակիցների թոփ 5 երկրներն էին Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Էստոնիան և Կիպրոսը:
Արգենտինայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը մարդու մոտ, ով վերջին շրջանում չի լքել երկիրը:
Երեկ Բաղրամյան 26-ի դիմաց միայն հայ գերիներին վերադարձնելու պահանջով պաստառով կանգնելու համար ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվել Տաթևիկ Սողոյանն ու նրա եղբայրը:
Մշակութային երեկո Ֆրանսիայի հրապարակում. բեմում Շուշան Պետրոսյանն է. ՈՒՂԻՂ
«Ցորենի գինն էլ չի իջնում, մինչև նոր բերքահավաք՝ օգոստոս, սեպտեմբեր, չի իջնի: Պահանջարկը շատ մեծ է, պատկերացրեք՝ շուկայում բավականին թվով թռչնաֆաբրիկաներ դադարեցրել են գործունեությունը, որովհետև ֆուրաժը (կեր) հիմնականում ստանում էին Ռուսաստանից: Մենք այստեղ եգիպտացորեն, սոյա չունենք, ամբողջությամբ դրսից ենք բերում, գարին քիչ է, հետո էլ մեզ չի փրկում դա»,- մեզ հետ զրույցում ասաց թռչնաբույծների միության նախագահը:
«Հայկական նախագիծն» ամփոփում է շաբաթվա արդյունքները. ՈՒՂԻՂ:
Չեմ կարծում, որ իշխանությունը հենց ինձ է միայն փորձում մեկուսացնել։ Ինձ հետ նույն կալանավայրում այժմ գտնվում են տասնյակից ավելի քաղբանտարկյալներ՝ մեկը մյուսից շինծու և անհեթեթ մեղադրանքներով։ Սակայն ամբողջ երկիրը բանտերում լցնել չի հաջողվելու, բանտերում հայտնվածների փոխարեն՝ գալու են նորերը, և, ի վերջո, այս «ժողովրդավար» իշխանության ստի և կեղծիքի մեքենան փուլ է գալու։
Դեռ մի քանի տարի առաջ մասնագետները զգուշացնում էին մեր երկրի զգալի մասին անապատացման մասին, որի հետևանքն էր նաև եղանակի տաքացմանը զուգահեռ՝ օձերի, հատկապես՝ թունավոր օձերի քանակի ավելացումը։
Թուրքիայում աշխատանքներ են տարվում 2020-ին Սև ծովում հայտնաբերված ընդհանուր առմամբ 540 մլրդ խմ բնական գազի արդյունահանումը կազմակերպելու և 2023-ին գազը սպառողներին հասցնելու ուղղությամբ:
«Նման դատավորները տարբեր շրջանակներում ընդունում են, որ եթե քաղաքական իշխանության տեսանկյունից այդ գործերն ավելի զգայուն են, իրենք էլ պետական մեխանիզմի մի մաս են, և հակադրվելը ճիշտ չի լինի։ Նրանք փորձառու են այդ հարցերում և շատ լավ հասկանում են, թե քաղաքականապես զգայուն գործերով ինչ որոշումներ պիտի կայացնեն, և կայացնում են։ Նրանք դա համարում են օրինաչափ, չեն կարծում, թե անում են մի բան, որն օրենքի, արդարության և իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է։ Այդ դատավորները ոչ միայն 2018-ից հետո մնացին, այլև նրանց տեսակը հաղթեց սկզբունքային դատավորների տեսակին»:
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքն այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 7-ից աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում, հաջորդ օրը թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, իսկ արդեն 9-ից մեկնարկեցին Լավրովի հանդիպումները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնակցեց նաև ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։
Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում որոշել են 5.3 միլիոն դրամով կոմիտեի բազմաֆունկցիոնալ որակի կառավարման (quality management) և թռիչքների անվտանգության կառավարման (safety management) նոր համակարգեր ձեռք բերել։
Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից:
Իշխանական ռեսուրսները լծված են ընդդիմադիրների դեմ գործեր «կարելու» գործին. Հովհաննես Հարությունյան:
Ակցիան նպատակ ունի բարձրաձայնել՝ «բանտը դավաճանների տեղն է». ակցիայի մասնակից:
Միակ տրամաբանությունը գործող, դե ֆակտո թուրքամետ իշխանությունների վերարտադրությունն է և պետական երկարատև ազգային շահերը հանուն իրենց կարճաժամկետ նեղ խմբային շահերի զոհաբերելը: Իրանի հետ եղած ցամաքային իրական կապը հանձնվել է Ադրբեջանին ու ընդամենը կառուցվում է ճանապարհ, ընդ որում նաև, Հայաստանի բյուջեից, որը միացնելու է Ադրբեջանին ու Թուրքիային: Իրականում գործ ունենք ռազմատուգանքի հետ:
Լոզունգներն ընտրված են ակցիայի բովանդակությանը համահունչ. ակցիայի մասնակից:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ:
«Դիմադրության» շարժման երիտասարդների բողոքի ակցիան՝ քաղաքական բռնաճնշումների դեմ. ՈՒՂԻՂ:
Հունիսի 18-ին ժամը 19:00 «Մոսկվա» ԿԹ-ում տեղի կունենա աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում: «Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության համարտադրությամբ։
Դիրքերն ու զորամասերը բառդակի են վերածել։ Զինվորները չեն ենթարկվում հրամանատարներին, ծառայություն են իրականացնում հողաթափիկներով…
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ նման հարցերում դիվանագիտական տեքստերի փոփոխությունը լուրջ խնդիր է, որը, իհարկե, կարող է հարվածել այն վստահությանը, որը կա միջպետական հարաբերություններում։ Սակայն, ըստ նրա, ՌԴ-ում որոշել են պահպանել կողմերի միջև պարիտետը, հասկանալով, որ Ադրբեջանն այդ հայտարարությունները կարող է սուր ընկալել։
Կոմիտասի «Կաքավիկը», հայկական ռիթմերն ու ֆրանսիական ժամանակակից արվեստը Երևանի կենտրոնում իր շուրջն է համախմբել մեծից փոքր՝ բոլորին․ Հայաստանում է «Բանդ ա Տիղեքս» կրկեսային շոու ծրագիրը։
Չարենցավանի կարի ֆաբրիկան վերաբացվել է և նոր թափով սկսել իր գործունեությունը «Տոսպ» ընկերության կողմից: Մեզ ասացին, որ աշխատողների համալրման կարիք ունեն: Շուրջ 100 թափուր աշխատատեղ կա այս պահին ֆաբրիկայում:
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողներս, դատապարտում ենք մեր գործընկերոջ՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվող ակնհայտ քաղաքական հետապնդումները։
Դիմել էի «Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմնին»՝ քննության առարկա դարձնելու “FreeNews”/ «Ֆրի Նյուզ» հեռուստաալիքի ս․թ․ հունվարի 21-ի լրատվական հաղորդման ընթացքում լրագրող Դիանա Դավթյանի և նույն օրը «Ազատ շփում Գ․Ս-ի հետ հաղորդման» ընթացքում Գ․ Ս-ի կողմից հնչեցրած ատելության խոսքի, մարդու արժանապատվությունը վիրավորող, խոսքի ազատության և լրագրական էթիկայի հետ աղերս չունեղող վարքագծի առնչությամբ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանի կարծիքով Ուկրաինայի հավաքականն ուժեղ թիմ է: