Ռուս պլաստիկ վիրաբույժ Վլադիմիր Պլախոտինը բացահայտել է հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի գեղեցկության գաղտնիքը՝ հայտարարելով, որ երգչուհուն հաջողվում է 73 տարեկանում երիտասարդ տեսք ունենալ մի շարք պլաստիկ վիրահատությունների շնորհիվ։
2022 թվականի ամենատարօրինակ և արտասովոր սմարթֆոններից մեկը թողարկվել է։ Չինաստանում ներկայացվել է Duoqin F22 Pro՝ Android սմարթֆոնի համադրությունը ստեղնաշարով։
Մեծ Բրիտանիան 372 միլիոն ֆունստ ստեռլինգ (456 միլիոն դոլար) կտրամադրի այն երկրներին, որոնք ամենից շատ են տուժել պարենի եւ պարարտանյութերի համաշխարհային գների աճից: Հունիսի 24-ին այդ մասին հաղորդում է Միացյալ Թագավորության կառավարությունը։
Կրթության փորձագետ Արեգ Բարսեղյանը չի հասկանում այն մարդկանց, ովքեր բողոքում էին փողոց փակողներից, նույնիսկ՝ զոհվածների, անհետ կորածների հարազատներից:
Նոր մրցանակն առաջարկել է սահմանել «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամը: Նախագիծը նպատակ է հետապնդում Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ունեցած ավանդի գնահատման ու խրախուսման, տնտեսության զարգացման համար:
Մրցույթի կազմակերպման նպատակով Կառավարությունը որոշել է հերթական անգամ հսկայական միլիոններ հատկացնել մեկ անձից գնումներ իրականացնելուն՝ չկազմակերպելով որևէ մրցույթ՝ ցածր գին+ բարձր որակ ստանալու համար։
Հունիսի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ տարեսկզբից աշխարհի 48 ոչ էնդեմիկ երկրներում մարդկանց շրջանում կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 3200 դեպք է հայտնաբերվել: Հիվանդության դեպքեր են արձանագրվել 48 երկրներում: Առ այսօր հայտնի է այս հիվանդությունից մահվան մեկ դեպքի մասին:
Նիկոլը գողացել է Արցախի տարածքի 70%-ը ու հազարավոր ընտանիքների անտեր ու անհայրենիք թողել:
«Ազգային ոգին վերացել է, մարդիկ են խոսում, որոնք որևէ կապ չունեն արցախյան ազատամարտի հետ։ Ամեն ինչ տրվել է կեղծիքի, ստի, շատ բան արժեզրկվել է։ Մենք չկարողացանք իմաստնանալ, մենք արդար չեղանք, հասարակությանը չներկայացրինք մեր գենի ամբողջական պատկերը։ Մենք պետության արժանի կլինենք միայն այն ժամանակ, երբ ուժը կհամախմբի բոլորիս։ Հարկավոր է մեռնել հանուն նպատակի, ինչպես իռլանդացիները»։
«Գազպրոմ» ընկերությունը օրական 42,1 մլն խ/մ ծավալով բնական գազ է մատակարարում Եվրոպային ՝ «Սուջա» գազաչափ կայանի միջոցով:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:
Կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ հերթական անգամ փոփոխություն է կատարել ՏԻՄ օրենքում և համայնքների ղեկավարներին օժտել նոր լիազորություններով։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի կողմից բերված բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։
Մեկ հոդվածի համար տրվող ֆինանսավորման չափը կազմում է 500.000 ՀՀ դրամ։ Մրցույթին ներկայացվող գիտական հոդվածը պետք է տպագրված և հասանելի լինի առցանց կամ տպագիր տարբերակով՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ ժամանակահատվածում: Մրցույթին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է:
Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ խորհրդարանն անվստահության գործընթաց էր սկսել դեռևս 2020-ի նոյեմբերին՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության անթույլատրելիության մասին նրա արած պնդումից հետո։ Ապա 2021-ի մարտին Վարդազարյանի հետ խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ իշխող մեծամասնությունն ակնհայտ քաղաքական հրահանգով լուրջ ճնշում գործադրեց նրա վրա։ Նպատակը նրան հրաժարականի դիմում գրելուն դրդելն էր։
Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակում կառուցողական աշխատանքի շարունակման եւ երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետեւողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ եւ անվտանգ պայմանների ստեղծման գործում:
1992-ի հունիսին, երբ ադրբեջանական ուժերը գրավեցին Շահումյանի շրջանը Արցախի հյուսիսում և առաջ էին շարժվում Մարտակերտի ուղղությամբ, Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը խորհրդարանում՝ Գերագույն խորհրդում, ունեցավ ելույթ և առաջարկեց 8 կետանոց մի ծրագիր, որը մերժվեց։ 1992-ի սեպտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտպանության նախարար նշանակեց Վազգեն Մանուկյանին։
էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունը կանգնել է շատ լուրջ էներգետիկ խնդիրների առաջ։ Իսկ մինչ պատերազմը, Արցախում էներգետիկ ոլորտն ընդհանրապես և վերականգնվող էներգետիկայի ասպարեզը՝ մասնավորապես, ապրում էին բուռն վերելք։ Արցախը հատել էր ինքնաբավության շեմը, ունակ էր մաքուր վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիան՝ ոչ մեծ ծավալներով, արտահանել Հայաստան։
Իրանի իշխանությունները սկսել են առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները, որը կունենա 360 մեգավատ հզորություն:
Հունիսի 25-ին, ժամը 10:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 24 շենքի տանիքի թիթեղները քամու հետևանքով մասամբ պոկվել և կախվել են․ առկա է ընկնելու վտանգ:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործուն քայլեր է սկսել բանակի կառավարման մոդելը փոխելու ուղղությամբ:
Երեկ հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։
Հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունելությունն է, տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը:
Գրիչը․․․ No comment
Հունիսի 23-ին Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ, դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով, թեպետ քվեարկությունն ավելի վաղ էր տեղի ունեցել՝ հենց հունիսի 16-ին՝ ճիշտ այն օրը, երբ առանց Ռուբեն Վարդազարյանի և նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանի՝ քննվում էր նրա վերաբերյալ կարգապահական վարույթը:
«Սերգեյ Լավրովի Բաքվի հանդիպումներն անցան բնականոն, սպասելի շեշտադրումների մթնոլորտում»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցին։
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 25-ին տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է կորոնավիրուսի 3072 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Газета.ru»-ին, այս մասին հայտնում է Ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: