Սննդաբան Ելենա Սոլոմատինան զգուշացրել է, որ վաղ ձմերուկը կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։ «Երեկոյան Մոսկվա» պարբերականի փոխանցմամբ՝ մասնագետը նշել է, որ վաղ ձմերուկը հաճախ հասունանում է աճի խթանիչների կիրառմամբ, ուստի պարունակում է մեծ քանակությամբ նիտրատներ, որոնք որոշակի պայմաններում վերածվում են նիտրիտների։
Մոբայլ սարքերի հայաստանցի օգտատերերի նկատմամբ չարագործների հետաքրքրությունը 2022-ի առաջին եռամսյակում հիմնականում թուլացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին մոբայլ սպառնալիքների է ենթարկվել օգտատերերի 1,43%-ը՝ 2021-ի առաջին եռամսյակի 1,57%-ի դիմաց:
Շարժման անցյալը և ապագան. քննարկում` ՈՒՂԻՂ
Վաշինգտոնի քաղաքականությունը, որն ուղղված է Տայվանին աջակցելու եւ կապերը զարգացնելու միջոցով Չինաստանի վրա ճնշում գործադրելուն, ոչ միայն դատապարտված է ձախողման, այլեւ կարող է խարխլել չին-ամերիկյան հարաբերությունների հիմքը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին, որի խոսքը մեջբերում են չինական ԶԼՄ-ները:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը հայտարարել է, որ Վաշինգտոնը Բրյուսելում կանցկացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման կոնտակտային խմբի երրորդ հանդիպումը՝ մոտ 50 երկրի մասնակցությամբ։
«Մեր պետությունից ահռելի մաս խլվեց, մեր հայրենակիցները մնացին անպաշտպան, ու դա արվեց ժողովրդավարության անվան տակ, իսկ ժողովրդավարության անվան տակ իրենք քանդեցին ժողովրդավարության հիմնասյուները՝ դատարանները, Ազգային ժողովը շրջափակել տվեցին, հակաժողովրդավարական քայլեր կատարեցին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
#Հիմա։ Զոհվածների հարազատները չեն դադարեցնում վրանային պայքարը. Ուղիղ
Եթե նախկինում Չարենցավանից Երևան և հակառակ ուղղությամբ մեկ անձի համար ուղեվարձը 350 դրամ էր, ապա հիմա այն դարձել է 500 դրամ, Հրազդան-Երևան երթուղու համար նախկին 5000 դրամի փոխարեն՝ վճարում են 700 դրամ: Ծաղկաձոր-Երևան երթուղու դեպքում ուղեվարձը բարձրացել է 100 դրամով՝ 600 դրամից դառնալով 700 դրամ: Աբովյան-Երևան երթուղին ևս թանկացել է 100 դրամով՝ 200-ից դառնալով 300 դրամ։
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ պետությունների գագաթնաժողովը տեղի է ունենալու հունիսի 28-30-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:
Ռյուգու աստղակերպի հողում ամինաթթուների առկայությունը տեսականորեն կարող է վկայել Երկրից դուրս կյանքի գոյության մասին, ասում է Յոկոհամա նահանգի համալսարանի աստղակենսաբանության պրոֆեսոր Քենսեյ Կոբայաշին:
Ֆրանսիայի հրապարակի վրանային քաղաքը պայքարի կարեւոր հանգրվան էր, բայց ժողովրդական շարժման վերջին կանգառը չէր Հայաստանի եւ Արցախի ապագան երաշխավորելու համար։
«Այս հարցի պատասխանը ստանալու համար բավական է նայել Կառավարության հունիսի նիստը, որի ընթացքում ընդունվեց մթերող ընկերություններին միլիարդավոր դրամներ հատկացնելու վերաբերյալ նախագիծ։ Այս նախագծի վերաբերյալ ոլորտի պատասխանատու նախարարը (Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան.- Ա.Ս.) և Կառավարության ղեկավարը շուրջ 18 րոպե այնպես էին խնդրահարույց նախագիծը քննարկում, ոնց որ քոռ դանակով մարդուն մորթեն»։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Այսօր այստեղ ենք մի շարք հարցերի պատասխանելու, միասին որոշում ընդունելու ու առաջ գնալու»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա պարզվել է, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունում ծառայողական մեքենաների թիվը 933 է: Այն 31-ով ավելի է 2018թ. առկա ծառայողական մեքենաների թվից և 149-ով պակաս է 2019-ի թվից: Ստացվում է, որ պադավատապետության դեմ սուր պայքար մղող Փաշինյանն իշխանության գալուց հետո 149-ով ավելացրել է «պադավատների» քանակը:
Այս շարժման պատասխանատուն ես եմ եւ ընկերներս.գնալու ենք մինչեւ վերջ եւ այլեւ պատասխանատուներ չփնտրեք․ Իշխան Սաղաթելյան
Առավոտյան Ֆրանսիայի հրապարակից վրանները կհավաքվեն. Ինչ են որոշել Դիմադրության շարժման ղեկավարները
Ըստ Չավուշօղլուի՝ այս պայմաններում Թուրքիան ավելացրել է տարածաշրջանում իր ազդեցությունը և վերածվել համաշխարհային դերակատարի:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 129 տուժողից խարդախությամբ շուրջ 140 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Մենք չունենք հայ սպանելու վճռականություն. հեռացնելու ենք Նիկոլին անարյուն. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական ճգնաժամը փաստ է, սա այլևս իրողություն է. Սաղաթելյան
Այս շարժումը կանխեց կամ խախտեց նոր կապիտուլյացիայի ժամանակացույցը. Իշխան Սաղաթելյան։
Ժողովրդի 90 տոկոսը հայտարարել է’ դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. Սաղաթելյան
Աշխարհում չկա նման նախադեպ, որ ազգային փոխադրողը լինի ուրիշ երկրում գրանցված ավիաընկերություն: Ազգային փոխադրողը ներկայացնում է ազգը: Որքան էլ արաբները լավ մարդիկ են, բայց հայ չեն: Այդ 10 միլիոնի կեսը կարող էին տալ հայկական ավիաընկերությանը և ստեղծեին զուտ հայկական ազգային ավիափոխադրող: 2018-ից այս կողմ Հայաստանի քաղավիացիան 2018-ից հետո որևէ հաջողություն կամ ձեռքբերում չի գրանցել:
ԵԿՄ-ին 270 միլիոն դրամ են տվել, որ չպայքարեն երկիրը հանձնողի դեմ. Սևակ Նազարյան։
Չորս տարի շարունակ «Վետո» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի, ապա նաև՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի շնորհիվ վերջերս պարզվեց, որ «Transparency international»-ի սիրահար, ստեղծող, ժողովրդավարության, թափանցիկության գրավական շարժումը գրանցված է օֆշորում՝ Լիխտենշտեյնում: Այսինքն՝ մենք չգիտենք՝ որտեղից է գալիս միլիոնավոր դոլարների ֆինանսավորումը, ու իրավունք ունենք կասկածել, որ գալիս է Թուրքիայից կամ Ադրբեջանից:
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ուսումնասիրվել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:
Վերջերս վաղեմի ընկերներով հավաքվել, սրճում, զրուցում էինք։ Բնականաբար, զրույցի հիմնական թեման Հայաստանի այսօրվա իրավիճակն էր, դրա առաջացման պատճառները, հնարավոր ելքերն իրավիճակից դուրս գալու և այլն։ Միանգամից նշեմ, որ հավաքվածների մեջ, բարեբախտաբար այս դավադիր իշխանության կողմնակիցներ չկային։
Ֆրանսիայի հրապարակում այսօր 19։30-ին մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը խոսելով Հայաստանին սպառնացող վտանգների մասին՝ շեշտեց․ «Բոլորս նստած ենք ժամացույցը միացված դանդաղ գործարկման ռումբի վրա»։
Փաստորեն, երբ անհրաժեշտ է լինում, ելնելով իրավիճակից, պնդում են, որ ՔԿԾ-ն ապաքաղաքական կառույց է, և պետը՝ ապաքաղաքական պաշտոնյա, սակայն երբ հարցը վերաբերում է գերագույնին դիմավորելուն, Ծառայության՝ ծնունդով արտաշատցի պետը ուղեկցում է վարչապետին։ Ոչ համայնքապետ էր, ոչ մարզպետ, բայց ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին։