ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի՝ դառնում է արդյոք դաշինքի անդամակցության թեկնածու, թե հակված է չեզոք կարգավիճակի։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հեփին մեկօրյա այցով Բաքվում է։
Հայաստանի ԱԳՆ-ը չի կարողացել տրամադրել որեւէ հստակ հետազոտություն, որը հիմք է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։
Կարևոր է արձանագրել՝ զեկույցը, որն անվանվել է «Մարդու իրավունքների վիճակը աշխարհում», արձանագրում է՝ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է անհիմն ու անարդար կերպով սահմանափակված մնալ։ Այն քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը և քննադատական խոսքը սահմանափակելու, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։
Մարտի 30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը:
Գերմանիայի իշխանությունները գործարկել են երկրի էներգետիկական անվտանգությունն ապահովելու արտակարգ պլան՝ ի դեպս Ռուսաստանից գազի մատակարարումների հետ կապված ընդհատումների: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է այս շաբաթ նոր հեռախոսազրույց վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին մարտի 30-ին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքատուղար Գաբրիել Ատալն՝ ամփոփելով Ելիսեյան պալատում Նախարարների խորհրդի նիստի արդյունքները։
ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է և ՊՆ նախարարը այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։ Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Վեդիում քարոզարշավի ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությանը, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բրիտանիայի պաշտպանության նախարարն այցելել է Բաքու: Ըստ երևույթին, Բաքվին համուզում է Արցախում ու Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, այսինքն՝ ռազմական գործողություններ սկսել:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ովքեր համոզում են Բաքվին երկրորդ ճակատ բացել Արցախում՝ հայ ազգի թշնամիներն են։
Ուկրաինայից ավելի քան 4 միլիոն փախստականներ են ժամանել հարեւան երկրներ: Մարտի 30-ին այդ մասին հայտնել է Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունը։
«Խոստացել են, որ 44-օրյա պատերազմի օրերի նման չեն տալու պաշտոնական տեղեկությունները, եթե զգանք, որ պաշտոնական տեղեկատվությունն իրականությունից շատ կտրված է, այդ ժամանակ մենք արդեն կխոսենք»։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Միխայիլ Դելյագինի՝ ԶԼՄ-ներում վերջին հայտարարությունների առնչությամբ, գրում է minval.az-ը:
Այսօր խորհրդարանում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում իր ղեկավարած մարմնի 2020-2021 թվականների գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելուց հետո լրագրողների հարցերին պատասխասխանելիս անդրադարձավ նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատարանի կայացրած որոշման այն հատվածին, ըստ որի՝ նա 5 տարով չի կարող զբաղեցնել պետական պաշտոն։
Մարտի 30-ին մազութի պահոց է պայթել Լիբանանի հյուսիսի Տրիպոլի քաղաքի ծայրամասում գտնվող վառելիքա-քսուքային նյութերի պահեստարանում:
Համոզված եմ, որ նրանք այս պարտությամբ, իրենց համար՝ ջախջախիչ հաղթանակով ցնծում են։ Չէ՞ որ սա նրանց համար ժողովրդավարության հաղթանակն է, իրենց կարծիքով դեռևս կայացող ժողովրդավարության հանդեպ։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի կալանավորման ժամկետը երկարացվել է մեկ ամսով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը մասնակցել է «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը, որը կայացել է 2022 թվականի մարտի 28-29-ին Վիեննայում:
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները մտադիր են մայիսին քննարկել տնտեսությունների վրա արեւմտյան պատժամիջոցների ազդեցության նվազարկման համատեղ միջոցները: Մարտի 30-ին այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Լեոնիդ Անֆիմովը։
Վեդիում համայնքապետի ընտրությունը շատ ավելի կարեւոր է, քան ազգային հարցը. Արթուր Խաչատրյան:
«Անկարան հետագայում Մոսկվայի հետ քաղաքական առեւտուր անելու օրակարգ է ձևավորում». Արտակ Զաքարյան։
Ռուս-ուկրաինական զարգացումներով պայմանավորված ՌԴ-ից Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ քաղաքացիներ: Այս ընթացքում տարբեր գերատեսչություններ հայտնեցին, որ տեղափոխվածները հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են և հետաքրքրվում են հայկական շուկա իրենց բիզնեսը տեղափոխելու հարցով: Քանի որ շատերը տեղափոխվել են Հայաստան ընտանիքներով, հարց է առաջանում, թե տեղական ո՞ր դպրոցներում նրանք կարող են ապահովել իրենց երեխաների կրթությունը:
2022թ. մարտի 2-ին Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը նշանակվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար՝ փոխարինելով իշխանափոխությունից հետո համայնքը ղեկավարած Դավիթ Կարապետյանին: Այս նշանակումը, սակայն, ըստ ամենայնի ցնցումներ է առաջացրել վարչական շրջանի աշխատակազմում:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով:
ԱՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի բնակչության զբաղվածության հիմնական ուղղությունները անասնապահությունը, այգեգործությունն ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակումն է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր խորհրդարանի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ԿԸՀ-ի 2020-2021 թվականների գործունեության վերաբերյալ հաղորդումը։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով շորթում և խարդախություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների նպատակը Եվրոպայի ձեռնարկատերերին չվնասելն է, այլ Ռուսաստանի ղեկավարությանը վնաս հասցնելը:
«Առ այսօր զարմանում ենք Հայաստանի իշխանության պահվածքից, տեղեկատվական տեռորից». Մետաքսե Հակոբյան։