Անկախ իմ վերաբերմունքից Փիլոյանի նկատմամբ, պետությունը ոչնչացնում է հերոսի կերպարը. Տ. Աբրահամյան:
ՆԿԱՏԵ՞Լ ԵՔ. #նիկոլի հեղինակազուրկ թիմը վերջին շրջանում լեզունները համապատասխան վայրում են պահում ու համատարած կապիտուլացվածի հրամանին են սպասում՝ նոր զիջումների քարոզչական լայն ֆոն ապահովելու և Արցախը Ադրբեջանին հանձնելու համար:
Ի վերջո, քանի դեռ մենք հանդուրժում ենք այս իշխանություններին, իսկ իրենք հանդուրժում են այսպիսի կորուստները, ապա Արցախի սահմաններին նորանոր սադրանքներ են լինելու, շատ ռիսկային հատվածներ կան, որոնց տեղը թշնամին շատ լավ գիտի և այս ճակատագրին արժանանալու են նաև այլ բնակավայրեր ու բարձունքներ։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։
Transavia ավիաընկերությունը 2022 թվականի ապրիլի 23-ից մեկնարկելու է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը:
Պատերազմը միայն բանակը չէ, պատերազմի դեպքում մարտի մեջ է մտնում պետությունը. Տիգրան Աբրահամյան։
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը հակասում է ամերիկյան կողմի հայտարարություններին միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու մտադրության մասին: Մարտի 31-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:
Հայելային հետքաշման դեպքում ՀՀ բոլոր տարածքներում կրկնվելու է Ասկերանի օրինակը. Տիգրան Աբրահամյան։
Ավելին՝ Մեծ Բրիտանիան իր ռազմավարական աջակցությունն Ադրբեջանին երբեք չի էլ թաքցրել։ Դեռ 100 տարի առաջ՝ 1918-1919 թթ.-ին, երբ բրիտանական զորքերը մուտք էին գործել Անդրկովկաս, նրանք Արցախի բնակչությունից պահանջում էին ճանաչել պատմության մեջ նոր ի հայտ եկած Ադրբեջան պետության գերիշխանությունը։
Տիգրան Աբրահամյանը՝ նոր պատերազմի ռիսկերի, ՀՀ և Արցախի սահմանների անվտանգության մասին. ՈՒՂԻՂ:
Կառավարությունը 3 միլիարդ 114 միլիոն դրամ հատկացրեց ճանապարհների և կամուրջների շինարարության համար։
Մարտի 31-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն:
Ձերբակալվել է Անդրանիկ Փիլոյանը. ես սա ցավով եմ ասում. Փաշինյան:
Ադրբեջանի զինված ուժերը բացի այն, որ ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող ամենօրյա հայտարարություններ անել բարձրախոսներով: Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները, հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից: Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է:
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ:
Կենտրոնական բանկն արեց իր քայլը. ո՞ւմ է սպասում կառավարությունը
Դատելով տարածաշրջանային գործընթացների վերջին շաբաթների տրամաբանությունից, բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից, ինչպես նաև տեղեկատվական տարբեր արտահոսքերից ու արշավներից, այս պահին կա իրավիճակի զարգացման երկու հնարավոր և խիստ հավանական տարբերակ
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:
Լսեք Իսրայելի պետական գործիչ, դիվանագետ, «NATIV» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմիին: Նա հստակ մատնանշում է, թե ում ազդեցության տակ է գտնվում Ադրբեջանը և ինչի համար է այս օրերին այսքան ակտիվ: Կարծում եմ բոլորդ կհասկանաք, թե ով է կանգնած Ադրբեջանի սադրանքների թիկունքում և ինչ նպատակների համար:
Հույս ունեմ` ապրիլի 6-ին Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը. Փաշինյան:
Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում արձանագրեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է. նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն չի նախատեսում, և Հայաստանը չի ընդունել և չի ընդունելու միջանցքային որևէ տրամաբանություն:
Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկելի դարձնելը նշանակում է ԼՂ հայաթափում. Փաշինյան
«Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս-քվոն վերականգնելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստանին ու Արցախին սպառնացող անվտանգային նոր մարտահրավերներին՝ արձանագրեց. «Պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Նաև այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունն օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը:
«Տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատ շահարկվածը, թերևս, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման է: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե ՀՀ-ն անարձագանք է թողնում այդ հարցը: Այս տվյալը, մինչդեռ, բացարձակապես չի համընկնում իրականությանը, որովհետև ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ ՀՀ պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր»,- կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում մարտի 31-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422519-ի:
Կառավարության հերթական նիստի մեկնարկին, ինչպես և նախորդ անգամ, Նիկոլ Փաշինյանը երկար նախաբանով անդրադարձավ անվտանգային մարտահրավերներին:
ՌԴ-ն անընդունելի է համարում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Կենտրոնական Ասիայում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից եւ Ուկրաինայից Ռուսաստան փախստականների թիվը գերազանցել է կես միլիոնը. սահմանը հատել են արդեն ավելի քան 529 հազար քաղաքացիներ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: