
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Պետդումայի պատգամավորի նկատմամբ. նա կոչ էր արել պատժել Բաքվին Արցախում խաղաղապահների դեմ ագրեսիայի համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Միխայիլ Դելյագինի՝ ԶԼՄ-ներում վերջին հայտարարությունների առնչությամբ, գրում է minval.az-ը:
Հիշեցնենք, որ Դելյագինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հանդես էր եկել Բաքվին «խստորեն և միանշանակ» պատժելու պահանջով՝ կապված Արցախում ռուս խաղաղապահների դեմ ագրեսիայի հետ, ինչպես նաև առաջարկել էր Ադրբեջանի նավթարդյունաբերությանը միջուկային հարված հասցնել: Այնուհետև նա այս թեմայով սոցիալական ցանցերում հասարակական կարծիքի զանգվածային հարցում էր անցկացրել։
Միխայիլ Դելյագինին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով և դատարանի որոշմամբ՝ Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը։