«Շնորհավորում եմ Հայաստանի բոլոր առաջադեմ, արևմտամետ ժողովրդավարներին»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հանուն ժողովրդավարության․․․

Շնորհավորում եմ Հայաստանի բոլոր առաջադեմ, արևմտամետ ժողովրդավարներին՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 0:9 հաշվով Նորվեգիայի հավաքականից պարտություն կրելու կապակցությամբ։

Չէ՞ որ հայ առաջադեմների համար կարևորը «ժողովրդավարությունն» է, ոչ ազգայինը, հայոց պետությունը։

Համոզված եմ, որ նրանք այս պարտությամբ, իրենց համար՝ ջախջախիչ հաղթանակով ցնծում են։ Չէ՞ որ սա նրանց համար ժողովրդավարության հաղթանակն է, իրենց կարծիքով դեռևս կայացող ժողովրդավարության հանդեպ։

Նրանց համոզմամբ, եթե այսօր իշխանության լինեին «նախկինները», ապա Հայաստանը նույնպես արժանի պարտություն կկրեր, բայց արդեն 0:20 հաշվով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031