
Ուկրաինան ինքը պետք է որոշի չեզոքության հարցը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի՝ դառնում է արդյոք դաշինքի անդամակցության թեկնածու, թե հակված է չեզոք կարգավիճակի։
«Մենք հարգում ենք ազգի ինքնիշխան եւ անկախ բոլոր որոշումները, անկախ այն բանից, թե նա իր թեկնածությունը կառաջադրի արդյոք անդամակցության համար, թե ոչ: Ուկրաինան նաեւ ինքը պետք է որոշում կայացնի իր հնարավոր չեզոք կարգավիճակի վերաբերյալ: Բայց ես կնշեմ, որ խոսքն առայժմ ոչ թե ընդունած որոշման, այլ մտադրության մասին է»,-Ստոլտենբերգն ասել է Le Monde ֆրանսիական թերթին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եկել է ժամանակը՝ ընդունելու, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ուկրաինայի չեզոք կարգավիճակը նաեւ քննարկվում է Ռուսաստանի հետ բանակցություններում:
Ուկրաինայի Գերագույն ռադան 2014 թվականի դեկտեմբերին փոփոխություններ մտցրեց երկու օրենքների մեջ՝ հրաժարվելով պետության արտադաշինքային կարգավիճակից: 2019 թվականի փետրվարին Ուկրաինայի խորհրդարանը փոփոխություններ մտցրեց Սահմանադրության մեջ՝ երկրի ուղեգիծն ամրագրելով ԵՄ-ում եւ ՆԱՏ Օ-ում: Ուկրաինան դարձել է վեցերորդ պետությունը, ստանալով ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ՝ ընդլայնված հնարավորություններով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: