«Բրիտանիայի պաշտպանության նախարարն այցելել է Բաքու․ ըստ երևույթին, Բաքվին համուզում է Արցախում ու ՀՀ–ում ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ բացել»․ Դանիելյան
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բրիտանիայի պաշտպանության նախարարն այցելել է Բաքու: Ըստ երևույթին, Բաքվին համուզում է Արցախում ու Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, այսինքն՝ ռազմական գործողություններ սկսել:
Վերջին հարյուրամյականերում Բրիտանիան է եղել մեծ պատերազմների հիմնական հրահրողը: Ռուս-ուկրաինական պատերազմի հիմնական հրահրողը նույնպես Բրիտանիան է եղել, երբ Ազավի ծովում ռազմական բազա հիմնադրելու քայլեր էր ձեռնարկում, հասկանալով, որ դա Ռուսաստանի համար կարմիր գիծ է, նաև Ղրիմում իր ռազմանավի պրովոկացիան, որն անցյալ տարի արեց:
Հիշենք նաև, որ Արցախի երկրորդ պատերազմում նույնպես Բրիտանիան է հիմնական մենեջերը եղել»: