Մակրոնը մտադիր է Պուտինի հետ կրկին հեռախոսազրույց ունենալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է այս շաբաթ նոր հեռախոսազրույց վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին մարտի 30-ին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքատուղար Գաբրիել Ատալն՝ ամփոփելով Ելիսեյան պալատում Նախարարների խորհրդի նիստի արդյունքները։

«Նախագահ Պուտինը երեքշաբթի օրը խոստացել է վերադառնալ նախագահ Մակրոնի հետ զրույցին՝ կարծիքներ փոխանակելու (Մարիուպոլի իրադրության շուրջ): Հավանական է, որ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ նոր զրույցը կայանա այս շաբաթ»,- ասել է Ատալը:

Դա կլինի Մակրոնի եւ Պուտինի տասներորդ զրույցը ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության սկզբի պահից ի վեր: Երկու ղեկավարների նախորդ հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է, մասնավորապես, Մարիուպոլի իրադրությունը, կայացել է երեքշաբթի երեկոյան:

Պուտինը Մակրոնին մանրամասնորեն տեղեկացրել է անհետաձգելի հումանիտար օգնության տրամադրման եւ քաղաքացիական անձանց, այդ թվում Մարիուպոլից, անվտանգ տարհանման ապահովման՝ ռուս զինվորականների ձեռնարկած միջոցների մասին: Մակրոնը փետրվարի 7-ին այցելել է Մոսկվա ռուսաստանցի պաշտնակցի հետ բանակցությոնների համար: Հաջորդ օրը Ֆրանսիայի ղեկավարը ժամանել է Կիեւ: Մոսկվայում երկխոսությունից հետո Մակրոնը եւ Պուտինը հեռախոսազրույցներ են վարում կանոնավոր հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս