
Ուկրաինայի հարեւան երկրներ են ժամանել ավելի քան 4 միլիոն փախստականներ. ՄԱԿ

Ուկրաինայից ավելի քան 4 միլիոն փախստականներ են ժամանել հարեւան երկրներ: Մարտի 30-ին այդ մասին հայտնել է Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունը։
Վարչության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ից մինչեւ մարտի 29-ն Ուկրաինան լքած փախստականների թիվը հասել է 4 019 287-ի: Մեկ օրում այն ավելացել է ավելի քան 117 հազարով:
Մասնավորապես, փետրվարի 24-ից մինչեւ մարտի 29-ը Լեհաստան է ժամանել 2 336 799 փախստական, Ռումինիա՝ 608 936, Մոլդովա՝ 387 151, Հունգարիա՝ 364 804 փախստական, հաղորդել է ՏԱՍՍ-ը: