«Հիմար կկվի նման կարծում են, որ մի ձագը տան աղվեսին, կփրկեն մյուսներին». Արթուր Խաչատրյան։
Բացի համալսարանական երեք հիվանդանոցից, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրին միացել է նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնը` կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանի գլխավորությամբ:
Թուրքական հետազոտական «MetroPOLL» կենտրոնը սոցհարցում է իրականացրել՝ պարզելու Թուրքիայի բնակչության դիրքորոշումը ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության վերաբերյալ։ Այդ ռազմագործողությունը հիշյալ կենտրոնը որակում է որպես «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի օկուպացում»:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է գիշերային ակումբում երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:
Ընտանիքս ընդհանրապես աջակցում էր սովորելուն: Հայրս մարզիկ է, մայրս՝ տնտեսագետ, ես ավելի շատ մաթեմատիկա-ֆիզիկա ուղղություններն էի նախընտրում, բայց ճակատագրի բերումով կենսաբանության ոլորտ գնացի: Համալսարան էլ հարցազրույցով էի ընդունվել՝ որպես Ֆոտոնի շրջանավարտ:
Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ասյա Օհանյանը որոնվում է որպես անհետ կորած:
«Իմ կարծիքով, պետք է հասկանալ, որ կլասիկ խաղաղապահ ուժերը չեն կարող և իրավունք չունեն ինչ-որ ռազմական գործողությունների մեջ ընդգրկվել»,- Հայկական օրակարգ. «Ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով քննարկման ընթացքում նման շեշտադրմամբ կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:
Ադրբեջանական վերջնագրեր, պայքար Քարագլխի բարձունքի համար, սելեկտիվ հումանիզմ. քննարկում․ ՈԻՂԻՂ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական ականորսիչ նավերն ու պարեկային ինքնաթիռները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի:
Գյումրու ավագանու արտահերթ նիստում երեկ բախում է առաջացել իշխող «Բալասանյան դաշինքի» և ՔՊ-ի միջև։ Քաղաքապետարանի մշակույթի բաժինն առաջարկել է ապրիլի 17-ին Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը վերածել համաժողովրդական տոնի և այդ նպատակով Գյումրու բյուջեից հատկացնել 2 մլն 300 հազար դրամ:
Մեզ չհաջողվեց ձևավորել քաղաքացի և ազգային ու պետական վերնախավեր. Վահե Հովհաննիսյան
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։
Հայաստանում 114 քաղաքացիներ կան, ում անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան տվյալները համընկնում են մեկ ուրիշի հետ: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին:
«1991-2018թթ․ բոլոր իշխանությունների սխալները միասին անհամատեղելի են այս իշխանության սխալների մասշտաբների հետ». Ղազինյան։
Մենք հիմա դիվանագիտություն էլ չունենք. Արթուր Խաչիկյան
Հաղթանակած Հայաստանի էս մարդկանց համար հիշելու բան չկա. ցավ են ապրում հիշելիս. Մկրտչյան:
2020 թվականին Մարտի 1-ի գործով տուժածների իրավահաջորդներից մի քանիսը, այդ թվում՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, դատական հայց էին ներկայացրել սևազգեստ մայրերի՝ «Զինվորի մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի և «Ինձ բացակա չդնեք» հ/կ նախագահ Սաթիկ Խլղաթյանի դեմ՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար պահանջելով նյութական փոխհատուցում, ինչպես նաև հրապարակային ներողություն:
Արցախի խորհրդարանը ընդունեց Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագիծը:
«Պաշտպանության նախարարը Վեդիում կուսակիցներին է հանդիպել. անկապ բարձրաձայնում, բան եք ուզում սարքել». Արփի Դավոյան։
Նոյեմբերի 9-ից հետո դա կարող էր և, թերևս, պարտավոր էր անել ընդդիմությունը, այսինքն՝ այն ուժը, որ պետք է գար իշխանության, բայց ես ցավով պետք է նշեմ, որ այդ ուժը, այդ միավորումները չտեսան այդ գաղափարի կարևորությունը և իրենց մեջ չունեցան այդ առաքելությունը»:
«Ընենց վստահ եք խոսում, ոնց որ դուք եք ձեր կյանքում պայքարել թափանցիկ ընտրությունների համար և ոչ թե ես». Վիլեն Գաբրիելյանը՝ ընդդիմադիրներին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Չարենցի փողոցի և նրբանցքների, Ալ.Մանուկյան, Ե.Քոչարի, Քաջազնունի, Ռոստոմի, Տոլստոյի, Արհեստավորների, Կորի, Ս.Վրացյան, Զավարյան, Ֆիզկուլտուրնիկների, Գրողների, Աղյուսագործների, Շարա Տալյան, Այգեստան 1-8 փողոցների, Քրիստափորի փող. 20-130, Սայաթ Նովայի պող. 28-44, Վարդանանց փող. 20-130, Նար-Դոսի փող. 36-130, Տիգրան Մեծի պող. 23-31Ա համարների ջրամատակարարումը:
Ստամբուլում ռուս–ուկրաինական պատվիրակությունների հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճ հանդիպում է ունեցել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ։ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում կայացած հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Այս իշխանությունը Գագիկ Հարությունյանի «խայտառակ արդարադատություն» է անվանում մի բան, որով ինքը պաշտպանվել է 2021թ․ ընտրություններին:
Կան և՛ ներքին, և՛ արտաքին ուժեր, որոնց ձեռնտու է մեր այս աստիճանի պառակտվածությունը. Հրաչյա Ռոստոմյան
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն Մարտի 30-ին, ժամը 09:40-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
«Պատերազմից հետո գրեցի երկար հոդված Երրորդ Հանրապետության դասերի մասին. եթե մենք չքաղենք մեր հաջողությունների և անհաջողությունների այդ դասերը, չենք կարող շարժվել առաջ»,- «Հայկական օրակարգ. «Ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս»» թեմայով քննարկման ժամանակ նման համոզում հայտնեց դեսպան Ռուբեն Կարապետյանը:
Իրականությունը մի՛ մանիպուլյացրեք, նորից դիտեք նիստը, տեսեք՝ ի՞նչ եմ ասում. Մկրտչյանը՝ Վարդանյանին:
«Ներսում միայն 3500 բեռնատար է կանգնած և բազմաթիվ մարդատարներ, որոնք գալիս են Ռուսաստանի Դաշնությունից։ Վերին Լարսը նորմալ աշխատում է, սակայն մեծ հոսքի պատճառով առայժմ հերթեր են։ Լարսի հարակից 10 կիլոմետրանոց գոտին լիքն է, մեքենաները տարբեր վայրերում են կանգնած, ինքս մոտենում եմ վարորդներին, խոսում եմ, հասկանում, թե ով ինչի կարիք ունի։ Կարծում եմ՝ առաջիկա 20 օրերին այս վիճակն է լինելու, մինչև այս հերթերը կնոսրանան»,- նշեց Արամ Թանանյանը։