Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հրազդանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» գնդացիր և ռազմամթերք։ Հրազդանի մի բնակիչ էլ կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու հրացանը, որը ձևափոխված էր ատրճանակի, նաև՝ ռազմամթերք։
Չենտեմերոն տեղեկացել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի խախտման դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և վիրավորների։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ գործընթացի վերաբերյալ բոլոր գլխավոր ուղղություններն ակնհայտորեն տեսանելի են, սակայն կան մի շարք կասկածելի բաղադրիչներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացումը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Եթե ռուս խաղաղապահները չլինեն այստեղ, ապա Արցախ չի լինելու։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
168.am-ը զրուցել է Նաիրա Տերտերյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի հետ, ով ներկայացրել է քրեական գործերի հարուցման հիմքերը, Մհեր Տերտերյանի՝ իր կնոջից ամուսնալուծվելու մոտիվները, և այն, թե ինչու գործը տեղից չի շարժվում:
Մարտի 15-ին, ժամերի տարբերությամբ, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգեր էին ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Քաղսի գյուղի բնակիչներ 36 և 27 տարեկան տղամարդիկ։ Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողները վնասվածքները ստացել են Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կիլոմետրին գտնվող հացատանը:
Հարգելի լրատվամիջոց, դիմում եմ բոլոր՝ թե դիմադիր, թե ընդդիմադիր լրատվամիջոցներին, իրավապաշտպաններին (եթե իսկապես կան նման մարդիկ) և խնդրում եմ SOS հնչեցնել, որովհետև ծայրահեղ կերպով վտանգված է իմ կյանքի իրավունքը: ԴԱՀԿ ծառայությունը որոշում է կայացրել ապրիլի 4-ին ինձ վտարել իմ ընտանիքին պատկանող նորակառույց տնից՝ հիմք ընդունելով իբր օրինական ուժի մեջ մտած վճիռը: Վճռի օրինականության մասին ինքներդ դատեք, քանի որ նրա հիմքում դրված է կեղծ վկայականը:
N զորամիավորումում մարտի 31-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրների» հետ բնական գազի առևտրի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Սյունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Հայկ Հարությունյանը:
Հարցազրույցի ընթացքում հարց է հնչել նաև Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ: Լրագրողը հարցրել է, թե Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում Էրդողանն ինչպե՞ս է գնահատում Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ եթե Ֆինլանդիան որոշի դաշինքին միանալու հայտ ներկայացնել, ապա կկարողանա արագացված կարգով անդամակցություն ստանալ
Չեմ կարծում, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանին լայնածավալ ու բազմաբովանդակ օգնություն ցուցաբերած Թուրքիան այսօր որևէ կերպ տեղեկացված չէ կամ չի աջակցում Ադրբեջանին իր նախաձեռնած և շարունակականություն կրող այս գործողություններին։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների հետ, մարտի 23-ին Վարդանանց փողոցից և Մաշտոցի պողոտայից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 4 տղամարդու։
Վերջին օրերին հաճախ է խոսվում Փառուխ գյուղի և Քարագլուխ կոչվող բարձունքի ռազմավարական նշանակության մասին: Մարտի 24-ից տեղանքն ադրբեջանցիների կողմից օկուպացվել է, ինչն ուղիղ սպառնալիք է Արցախի ու արցախցիների անվտանգության համար: Փառուխ-Քարագլուխ տեղանքը, սակայն, անչափ կարևոր է նաև Արցախի պատմամշակութային ժառանգության տեսանկյունից:
ՆԱՏՕ-ի երկրները զենք են մատակարարելու Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցն իր հետազոտական խմբով մասնակցել է ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կազմակերպված «Սասնա ծռեր»-ը՝ որպես գոյի բանաձեւ», աշակերտական հանրապետական գիտաժողովին։
Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Երեկ երեկոյան ֆեյսբուքում լուր տարածվեց, որ սիրիական վարձկաններ տեղափոխող ռուսական Tu-154 օդանավն անհասկանալի պատճառներով շեղվելով իր երթուղուց, կտրելով մոտ 600 կմ ավելորդ տարածք, իբր վայրէջք է կատարել այդ տիպի շահագործման համար չնախատեսված, Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) առցանց գլխավոր վեհաժողովին:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին։
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ցամաքային ուժերի նախկին հրամանատար պաշտոնաթող գեներալ Նիկ Փարկերը կարծում է, որ ՆԱՏՕ-ն պարտություն է կրեց՝ հակամարտություն թույլ տալով Ուկրաինայի տարածքում, եւ այժմ հարկադրված է բռնելու պասիվ դիրք: Այդ մասին նա հայտարարել է մարտի 31-ին BBC ռադիոկայանին տված հարցազրույցում:
Ես կարծում եմ, որ պատերազմ կլինի։ Այն լինելու է Հայաստանի և Արցախի ողջ տարածքում։ Այն կլինի ոչ թե 44-օրյա պատերազմի պես, երբ Երևանում պատերազմն առանձնապես չէր էլ զգացվում, բացառությամբ նրա, որ ամբողջ քաղաքով մեկ օգնություն էին հավաքում: Ամեն ինչ շատ ավելի լուրջ կլինի, և դրան պետք է պատրաստ լինել։ Պատրաստ լինելու մասին խոսելիս՝ ես նկատի ունեմ մարդկանց, որովհետև դավաճանական իշխանությունը միայն ողորմություն է խնդրելու, դե այսինքն ՝ խաղաղության պայմանագիր է խնդրելու, այդպես էլ չգիտակցելով, որ թուլություն զգալով՝ թուրքը կգնա մինչև վերջ։
Տիգրան Վարդանյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին. ՈՒՂԻՂ:
Այսօր գործադիրը հերթական նիստում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, թույլատրեց ՀՀ Ոստիկանությանն առանց մրցույթի 564 մլն 289 հազար դրամի գնում կատարել: